Թուրքիան պետք է դադարեցնի ռազմական միջամտությունը Իրաքի տարածքում

Թուրքիան պետք է դադարեցնի ռազմական միջամտությունը Իրաքի տարածքում: Այս մասին ասվում է Իրանի խորհրդարանական «Ալ-Նասր» կոալիցիայի հայտարարության մեջ, որը գլխավորում է Իրաքի նախկին վարչապետ Հայդար ալ-Աբադին, հաղորդում է Rudaw- ը:

«Ալ-Նասր» կոալիցիան ողջունում է իրաք-ամերիկյան ռազմավարական երկխոսության վերջին փուլի արդյունքները եւ այն համարում է հաղթանակ Իրաքի, դրա շահերի եւ ինքնիշխանության համար»,- ասված է կոալիցիայի հայտարարության մեջ:

««Ալ-Նասր»-ը կոչ է անում շարունակել ազգային ազդակը՝ կառավարական եւ ժողովրդական, ամրապնդելու ինքնիշխանությունը եւ դրա պահանջները բոլոր տեսակի խախտումների դեմ, առաջին հերթին՝ թուրքական ռազմական օկուպացիան եւ Իրաքի քաղաքական կյանքին եւ անվտանգության եւ տնտեսական գործերին միջամտելու այլ ձեերը»,- ասված է հայտարարության մեջ:

Բիլի Այլիշի նոր ալբոմը մինչեւ ռելիզը պատմական ռեկորդ է սահմանել

Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշ Happier than ever նոր ալբոմը կթողարկվի մի քանի օրից, սակայն ձայնասկավառակն արդեն հասցրել է նախնական պատվերների քանակով պատմական ռեկորդ սահմանել, հայտնում է Just Jared պորտալը՝ վկայակոչելով Apple Music-ը: Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ ավելի քան 1 մլն օգտատերեր երկար սպասված ժողովածուն ավելացրել են իրենց երգացանկերում մինչեւ պաշտոնական թողարկումը:

Apple Music-ի ներկայացուցիչները նշել են, որ «մելոմանները, որոնք նախապես երգեր են ձեռք բերում, 4,2 անգամ ավելի հաճախ են նորույթներ լսում թողարկման պահից մեկ շաբաթվա ընթացքում»: Մինչ այդ 19-ամյա Այլիշն արդեն ռեկորդներ է սահմանել։ Նրա դեբյուտային՝ When we all fall asleep, where do we go? (2019) ալբոմը վաճառքի մեկնարկից մի քանի օր առաջ 800 հազար երկրպագուներ են պատվիրել։ 2020 թվականին երգչուհուն գերազանցել է The Weeknd-ը, ում After hours ձայնասկավառակը նախապես ավելացրել է 1,02 միլիոն օգտատեր:

Happier than ever-ի թողարկումը նախատեսված է հուլիսի 30-ին: Ալբոմում կներառվեն 16 երգեր։ Նրանց թվում կհայտնվեն նաեւ նախկինում ներկայացված՝ My future, Lost cause, Your power, NDA եւ Therefore I am։ Սկավառակը կդառնա Այլիշի երկրորդ ստուդիական աշխատանքը։

Վերջերս երգչուհին պատասխանել է ռասիզմի մեղադրանքներին։ Նա պահանջել է իր վրա չկախել կեղծ պիտակ։ Մինչ այդ համացանցում տարածվել էր մի հին տեսանյութ, որտեղ Բիլլին իբր վիրավորում է ասիացիներին: Ոմանք նույնիսկ պահանջել են երգչուհուն «չեղարկել»։

Վթարի է ենթարկվել 44 օրյա պատերազմում զոհված Դավիթ Այդոեւի մայրը

Այսօր որդու գերեզմանից Երեւան վերադառնալիս Ապարան քաղաքի տարածքում վթարի է ենթարկվել եւ ծանր վիճակում` ողնաշարի բազմաթիվ կոտրվածքներով Էրեբունի ԲԿ Է տեղափոխվել Արցախի հերոս նահատակ Դավիթ Այդոեւի մայրը` տիկին Լալին: Այս մասին տեղեկացնում է «Հանուն ժողովրդի բարեկեցության» մարդասիրական եւ տնտեսական զարգացման ՀԿ նախագահ, «Եզդիների տուն» նախաձեռնության ղեկավար Այսեր Իսայանը:

«Այսօր որդու գերեզմանից Երեւան վերադառնալիս Ապարան քաղաքի տարածքում վթարի է ենթարկվել եւ ծանր վիճակում` ողնաշարի բազմաթիվ կոտրվածքներով Էրեբունի ԲԿ Է տեղափոխվել Արցախի հերոս նահատակ Դավիթ Այդոեւի մայրը` տիկին Լալին։ Նրան սպասում է բարդ վիրահատական միջամտություն», հայտնում է նա:

Հիշեցնենք, որ Դավիթ Այդոեւն ազգությամբ եզդի էր։ Ծնվել է 2000թ֊ի օգոստոսի 10֊ին Սպիտակ քաղաքում, բայց մանկուց ապրել է Երեւանում։ Սովորել է Հայ֊Ամերիկյան բժշկական քոլեջում։ Զբաղվել է թեթեւ ատլետիկայով։ Նա ի սկզբանե ծառայության է անցել Ջաբրայիլում։

Դավիթն այդ ընթացքում իրեն պատվով է դրսեւորել զինծառայության մեջ, իսկ պատերզամի մեկնարկից հետո պարզապես փառավոր վարք է դրսեւորել: Ասում են՝ հրամանատարի վիրավորվելուց հետո՝ Դավիթն է ստանձնել զինվորների հրամանատարությունը, կարողացել է ճիշտ կողմնորոշվելու շնորհիվ գրագետ գործողություններ կազմակերպել ու գրավել հակառակորդի երկու դիրք: Այդ դիրքերից մեկն էլ իր պատվին է կոչվել՝ Այդոեւի բլուր։ Ցավոք, Դավիթը հերոսաբար զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 5֊ին։

Ադրբեջանական զինծառայողները թիրախավորել են Գեղարքունիքի գյուղերը. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գնահատմամբ՝ այս պայմաններում ադրբեջանական իշխանությունները կրում են այսօրվա կրակոցներով բնակիչների իրավունքների խախտումների, ՀՀ 3 զինծառայողների սպանությամբ նրանց իրավունքները խախտելու և վիրավորում ստացածների առողջությանը հասցված վնասի համար: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Այսօր Գեղարքունիքում վիրավորում ստացած զինծառայողները հոսպիտալում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին հաստատել են, որ իրենք կանխում են ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ գյուղերի ուղղությամբ արձակվող կրակոցները և կատարում են ՀՀ քաղաքացիական բնակչության անմիջական պաշտպանության գործառույթ:

Մասնավորապես, այսօր՝ 2021 թվականի հուլիսի 28-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են զինվորական հոսպիտալ և տեսակցել Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրահրած կրակոցներից վիրավորում ստացած զինծառայողներին:

Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ: Զինծառայողները տեղեկացրել են, որ ադրբեջանական զինված ուժերը վերջին օրերքին կրակոցներ են արձակում հայկական դիրքերի և մոտակա գյուղերի ուղղությամբ: Զինծառայողները հայտնել են նաև, որ հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-04:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմի կրակոցներն ավելի ինտենսիվ են դարձել:

Ընդ որում, ադրբեջանական զինծառայողները կիրառել են տարբեր տրամաչափի զինատեսակներ, այդ թվում՝ ականանետներ, դիպուկահար հրացաններ, գնդացիրներ և այլն:

Ադրբեջանական զինծառայողները թիրախավորել են հայկական դիրքերի հարևանությամբ գտնվող քաղաքացիական բնակավայրերը` Գեղարքունիքի գյուղերը, որոնց պաշտպանության արդյունքում էլ հայ զինծառայողները ստացել են տարբեր վիրավորումներ:

Այցի ընթացքում ուսումնասիրվել են վիրավորում ստացած զինծառայողների բժշկական փաստաթղթերը, նրանց առողջական վիճակը քննարկվել է հոսպիտալի բուժանձնակազմի հետ:Զինծառայողները ստացել են տարբեր վիրավորումներ (ուսահոդի, դեմքի, ազդրի և այլն), չորս զինծառայողներից մեկի վիճակը բժիշկները գնահատել են թեթև ծանրության, երկուսինը՝ միջին, մյուսինը՝ ծանր:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են հավաքագրված տեղեկությունները: Զինծառայողների առողջական վիճակը Պաշտպանի աշխատակազմի անմիջական ուշադրության ներքո է:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ նշում է, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողների կրակոցներն արձակվում են ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ, այդ թվում՝ գյուղերի ուղղությամբ: Փաստերը հաստատում են, որ ադրբեջանական կրակոցներն ամեն անգամ հնարավոր է լինում կանխել միայն ՀՀ զինված ուժերի պատասխան կրակոցների շնորհիվ, ովքեր պաշտպանում են մեր բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գնահատմամբ՝ այս պայմաններում ադրբեջանական իշխանությունները կրում են այսօրվա կրակոցներով բնակիչների իրավունքների խախտումների, ՀՀ 3 զինծառայողների սպանությամբ նրանց իրավունքները խախտելու և վիրավորում ստացածների առողջությանը հասցված վնասի համար»:

Միանգամից սկսեցին կրակել, էլ չհասկացանք՝ ինչ կատարվեց. վիրավորում ստացած ժամկետային զինծառայող

Միանգամից սկսեցին կրակել, էլ չհասկացանք՝ ինչ կատարվեց, «գրանատամյոտ»-ով, որ խբեցին, աչքերիս դեմքը սեւացավ։ Կրակում էի, բայց շատ չհասցրեցի, որովհետեւ ի վիճակի չէի, չէի կարողանում քայլել։ Այս մասին «Զինուժ» մեդիայի հետ զրույցում ասել է  այս գիշեր ադրբեջանական հարձակման հետեւանքով վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Դավիթ Ղազարյանը։

Վիրավորում ստացած մյուս ժամկետային զինծառայող Անդրանիկ Ալեքսանյանն էլ պատմել է, որ հակառակորդը հանկարծակի սկսել է հայկական ուղղությամբ կրակ բացել։

«Մենք նրանց հանարժեք պատասխան տվեցինք։ Ապաքինվելուց հետո պատրաստ եմ մեկնել զորամաս ու ծառայությունս շարունակել, պոստեր բարձրանալ ու մեր սահմանները պաշտպանել»,– ասել է Անդրանիկ Ալեքսանյանը։

Ադրբեջանական հարձակման հետեւանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկինը՝ միջին ծանրության,  մյուս երկուսին էլ բավարար։

Համաձայն փաստահավաք տվյալների՝ հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, դրանք տեղի են ունենում ՀՀ գյուղերի հարևանությամբ, այդ թվում՝ գյուղերի ուղղությամբ. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավարը ՀՀ ՊՆ-ում Ռազմական կցորդներին է ներկայացրել ադրբեջանական հանցավոր արարքներով բնակիչների իրավունքների խախտումները

Հուլիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների հանդիպումը ՊՆ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը: Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը:

Նա ներկայացրել է այսօր վաղ առավոտից Գեղարքունիքում ադրբեջանական զինված ուժերի հրահրած ինտենսիվ հրաձգությունների հետևանքով մարդու իրավունքների խախտումների տեսանկյունից իրավիճակը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պարբերաբար իրականացվող փաստահավաք աշխատանքների արդյունքները:

Արտյոմ Սեդրակյանը տեղեկացրել է, որ Գեղարքունիքի մարզի քաղաքացիական բնակիչները, սկսած ուշ գիշերից, Պաշտպանի աշխատակազմին ահազանգել են այն մասին, որ ադրբեջանական զինծառայողներն անընդհատ կրակոցներ են արձակում Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ գյուղերի ուղղությամբ: Նաև արձանագրվել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանական զինված անձինք կրակում են մարզի այլ գյուղերի ուղղությամբ նույնպես (Սոթք, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա և այլն):

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը հայտնել է, որ համաձայն փաստահավաք տվյալների՝ հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, դրանք տեղի են ունենում ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ, այդ թվում՝ գյուղերի ուղղությամբ: Ստացված փաստերը հաստատում են, որ ադրբեջանական կրակոցներն ամեն անգամ հնարավոր է լինում կանխել միայն ՀՀ զինված ուժերի պատասխան կրակոցների շնորհիվ, ովքեր պաշտպանում են մեր բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գնահատմամբ՝ այս պայմաններում ադրբեջանական իշխանությունները կրում են այսօրվա կրակոցներով բնակիչների իրավունքների խախտումների, ՀՀ 3 զինծառայողների սպանությամբ նրանց իրավունքները խախտելու և վիրավորում ստացածների առողջությանը հասցված վնասի համար:

Բաքուն կոչ է անում Երևանին բանակցություններ սկսել սահմանի սահմանազատման վերաբերյալ․ Ռիա Նովոստի

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Բաքուն կոչ է անում Երևանին բանակցություններ սկսել սահմանի սահմանազատման վերաբերյալ:

Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

«Մենք կոչ ենք անում Հայաստանին ընդունել տարածաշրջանում նոր իրողությունները, դադարեցնել ռազմական սադրանքները և բանակցություններ սկսել սահմանի սահմանազատման շուրջ», – Արտաքին գործերի նախարարության խոսքերը մեջբերում է Սպուտնիկ Ադրբեջանը:

ԳՈՎԱԶԴ00:30Իմանալ ավելին
Ադրբեջանի ԱԳՆ-ն նշում է, որ Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը և վճռականորեն կարձագանքի իր դեմ ձեռնարկվող ցանկացած քայլերի:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ժամը 08։20-ին ՊՆ-ն հայտնել է, որ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։

07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են։

08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։

09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է:

ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավարը Ռազմական կցորդներին է ներկայացրել ադրբեջանական հանցավոր արարքներով բնակիչների իրավունքների խախտումները

Հուլիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների հանդիպումը ՊՆ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը: Նա ներկայացրել է այսօր վաղ առավոտից Գեղարքունիքում ադրբեջանական զինված ուժերի հրահրած ինտենսիվ հրաձգությունների հետևանքով մարդու իրավունքների խախտումների տեսանկյունից իրավիճակը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պարբերաբար իրականացվող փաստահավաք աշխատանքների արդյունքները:

Արտյոմ Սեդրակյանը տեղեկացրել է, որ Գեղարքունիքի մարզի քաղաքացիական բնակիչները, սկսած ուշ գիշերից, Պաշտպանի աշխատակազմին ահազանգել են այն մասին, որ ադրբեջանական զինծառայողներն անընդհատ կրակոցներ են արձակում Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ գյուղերի ուղղությամբ: Նաև արձանագրվել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանական զինված անձինք կրակում են մարզի այլ գյուղերի ուղղությամբ նույնպես (Սոթք, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա և այլն):

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը հայտնել է, որ համաձայն փաստահավաք տվյալների՝ հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, դրանք տեղի են ունենում ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ, այդ թվում՝ գյուղերի ուղղությամբ: Ստացված փաստերը հաստատում են, որ ադրբեջանական կրակոցներն ամեն անգամ հնարավոր է լինում կանխել միայն ՀՀ զինված ուժերի պատասխան կրակոցների շնորհիվ, ովքեր պաշտպանում են մեր բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գնահատմամբ՝ այս պայմաններում ադրբեջանական իշխանությունները կրում են այսօրվա կրակոցներով բնակիչների իրավունքների խախտումների, ՀՀ 3 զինծառայողների սպանությամբ նրանց իրավունքները խախտելու և վիրավորում ստացածների առողջությանը հասցված վնասի համար:

ՊՆ-ն նախատեսում է պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ անցկացնել

Պաշտպանության նախարարությունը «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» նախագիծ է շրջանառության մեջ դրել, որով նախատեսվում է 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել։ Այս մասին տեղեկանում ենք Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից:

Պաշտպանության նախարարությունը առաջարկում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը: Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների` 1) ռազմական ունակությունների կատարելագործման, 2) մասնագիտական վերապատրաստման, 3) մասնագիտական պատրաստման, 4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

Վարժական հավաքներին ներգրավվել ընդհանուր մինչև 869 քաղաքացու, որոնցից 576-ը` շարքային կազմի, 107-ը` ենթասպայական կազմի, 186-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Առաջարկվում է սահմանել, որ վարժական հավաքներին ներգրավվում են.

1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 98 պահեստազորային, որոնցից` 26 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 20 – 29-ը ներառյալ, 27 պահես­տա­զորային` 2021 թվականի սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 1-ը ներառյալ, 9 պահեստա­զորային` 2021 թվականի հոկտեմբերի 18 – 27-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2021 թվա­­կանի նոյեմբերի 1 – 10-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2021 թվականի դեկտեմ­բե­­րի 1 – 10-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2021 թվականի դեկտեմբերի 6 – 15-ը ներառյալ,

2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով մինչև 400 պահեստազորային, որոնցից` 24 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 14 – 23-ը ներառյալ, 201 պահեստա­զորային` 2021 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ, 175 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 3 – 12-ը ներառյալ,

3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 13 պահեստա­զորային, որոնցից` 5 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 1 – 10-ը ներառյալ, 8 պա­հես­տա­զորային` 2021 թվականի նոյեմբերի 8 – 14-ը ներառյալ,

4) կապի մասնագիտություններով մինչև 75 պահեստազորային, որոնցից` 71 պահես­տա­­զորային` 2021 թվականի նոյեմբերի 8 – 17-ը ներառյալ, 4 պահեստազորային` 2021 թվա­կանի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը ներառյալ,

5) հետախուզական մասնագիտություններով մինչև 149 պահեստազորային, որոնցից` 129 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 15 – 24-ը ներառյալ, 20 պահեստա­զո­րային` 2021 թվականի սեպտեմբերի 20 – 29-ը ներառյալ,

6) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով մինչև 14 պահեստա­զորային` 2021 թվականի հոկտեմբերի 25 – 31-ը ներառյալ,

7) ինժեներական մասնագիտություններով մինչև 24 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 15 – 21-ը ներառյալ,

8) տեխնիկական մասնագիտություններով մինչև 67 պահեստազորային, որոնցից` 27 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 25 – 31-ը ներառյալ, 40 պահեստա­զորային` 2021 թվականի նոյեմբերի 8 – 14 ներառյալ,

9) թիկունքային մասնագիտություններով մինչև 22 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 8 – 14-ը ներառյալ,

10) տեղագրական մասնագիտություններով մինչև 7 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 15 – 24-ը ներառյալ:

Հայ-ադրբեջանական սահմանին այսօր զոհված զինծառայողը Չինչին գյուղից էր, 44-օրյա պատերազմի մասնակից

Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ hուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում անմահացել է զինծառայող, շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։

Դավիթը Բերդ համայնքի Չինչին գյուղից էր, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից:

Վշտակցում ենք Դավիթ Քոչարյանի ծնողներին, հարազատներին, համագյուղացիներին և բոլորիս՝ անդառնալի, չափազանց թանկ կորստի համար. անամոք վիշտը բոլորինս է:

Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Դավիթ, հավերժի՛ ճամփորդ:

Քո պայծառ անունը հավետ դաջված կլինի մեր սրտերում:

Խոնարհվում ենք»: