3 օրվա կանոն, որոնք կփոխեն քո կյանքը

Երեք օրվա կանոնը այն է, որ դուք ամեն երեք օրը մեկ անգամ նոր հնարավոր նպատակներ եք դնում, որոնք հետագա երեք օրվա ընթացքում իրականացնելու եք:

Եռօրյա ժամկետը շատ քիչ է հսկայական նպատակ իրականացնելու համար, այդ պատճառով դուք պետք է հիշեք, որ նպատակը պետք է իրական եւ նման կարճ ժամանակահատվածում հասանելի լինի: Հենց այդ փոքրիկ նպատակները մեկ մեծ երազանքի բաղկացուցիչները կդառնան:

Երեք օրվա կանոնի շնորհիվ դուք համակարգված եղանակով կամրապնդեք ինքնավստահությունը եւ կտեսնեք ձեր աշխատանքի իրական արդյունքը: Ամեն անգամ հաջողության հասնելով`դուք լավ մոտիվացիայի նոր լիցք կստանաք, որպեսզի առաջ շարժվեք:  Դա անհամեմատ ավելի արդյունավետ է, քան ժամանակ առ ժամանակ սեփական աշխատանքի պտուղները քաղելը:   Չէ որ անկումները եւ վերելքները հատուկ են ցանկացած գործի, սակայն ոմանք հետեւում են միշտ տոնուսի մեջ լինելու սկզբունքին, իսկ մյուսներն արդյունքների են սպասում, որպեսզի հետո շարունակեն իրենց գործը: Այդ պատճառով եռօրյա հաջողությունները ձեզ կխթանեն նոր աշխատանքի համար:

Նույն եղանակով անհրաժեշտ է խթանել նաեւ ֆիրմայի մյուս աշխատակիցներին եւ ձեր մտերիմներին: Հոգ տարեք, որ յուրաքանչյուր գործում ձեր բոլոր ենթակաները եւ ընտանիքի անդամները եռօրյա հաջողությունների մոտիվացիա կունենան: Նրանք կտեսնեն իրենց աշխատանքի արդյունքը, ինչը նրանց ավելի շատ ուժեր եւ էներգիա կտա նոր գործեր կատարելու համար: Այդպիսի խթաններ կարող են դառնալ ձեր աջակցող խոսքերը, փոխհատուցումները, փոքրիկ նվերները, անձնական զրույցը   (աշխատավայրում) կամ հանդիպումը (ռոմանտիկ ընթրիքը):

Կարճատեւ խթանները կսնուցեն մարդու ոգեւորությունը: Դրա համար ձեզ իհարկե պետք է եռօրյա հաջողությունների ալիքի վրա լինել:

Չարժե մոռանալ, որ իսկական հաջողությունները կարող են ձեր ամսական աշխատանքի արդյունքը լինել, իսկ ձեր ներկայիս ջանքերը կդրսեւորվեն, օրինակ, ընդամենը երեք ամիս անց: Չէ որ դուք չեք կարող վստահ լինել, որ միշտ ի վիճակի կլինեք երեք օրում ձեր առաջ նպատակներ դնել եւ իրագործել դրանք:

Որոշ պլաններ իրագործման համար ավելի շատ ժամանակ են պահանջում, այդ պատճառով  ձեր ներկայիս ջանքերը կարող են արդյունք տալ միայն որոշ ժամանակից:  Բայց դա չի նշանակում, թե դուք կարիք չունեք ջանք գործադրելու կամ էլ լիցքաթափվելու լճացման շրջանում, որովհետեւ հենց դրանք գուցե պատճառ դառնան նրան, ինչի կհասնեք կես տարուց:

Այդ պատճառով ձեզ թույլ մի տվեք թուլանալ ներկայիս հաջողության ֆոնին, թող ձեր գործողությունները միշտ արդյունավետ լինեն: Չէ որ հենց այդպես են վարվում հաղթողները, որոնց խոսքերը գործերից չեն տարբերվում:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման պակասը կարող է դառնալ քաղցկեղի զարգացման պատճառ. հետազոտություն

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների անբավարար ազդեցությունը կարող է կապված լինել կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման բարձր հավանականության հետ: Ընդ որում՝ նման վտանգն առավել մեծ է լինում տարիքային բարձր խմբում:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMC Public Healtհ պարբերականում: Դրա անցկացման համար կիրառվել են 186 երկրից ստացված տվյալները: Գիտնականներն ուսումնասիրել են 2017 թվականին ուլտրամանուշակագույն ճառագայթման գլոբալ մակարդակն ու 2018 թվականին կոլոռեկտալ քաղցկեղի ախտորոշման դեպքերի հաճախականությունը:

Արդյունքում պարզվել է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթների առավել ցածր ազդեցությունը զգալիորեն կապված է տարիքային բոլոր խմբերի մոտ կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման բարձր ցուցանիշների հետ: Ընդ որում՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ցածր մակարդակի և 45 տարեկանից բարձր անձանց մոտ կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման վտանգի միջև կապը շարունակում էր բարձր մնալ անգամ այլ գործոնները, այդ թվում՝ մաշկի պիգմենտացիան, կյանքի տևողությունն ու ծխախոտի գործածությունը հաշվի առնելու դեպքում:

Գիտնականները ենթադրում են, որ նման արդյունքը պայմանավորված է նրանով, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ավելի ցածր մակարդակը կարող է նվազեցնել օրգանիզմում վիտամին D-ի մակարդակը, իսկ այս տարրի դեֆիցիտը նախկինում կապված էր կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման բարձր հավանականության հետ:

«Իսկ ո՞վ է ասում, որ կյանքում ֆիլմի պես չի լինում». Անահիտ Կիրակոսյանն՝ ամուսնու հետ

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ամուսնու հետ հանգստի է մեկնել, որտեղից նոր լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին ու նրա ամուսինը ջերմ գրկախառնված են։ Անահիտը վառ գույնի զգեստ է կրում, իսկ մեկնաբանություններում գրել է․ «Իսկ ո՞վ է ասում, որ կյանքում ֆիլմի պես չի լինում»։

Օրերս հրապարակված լուսանկարն արվել էր լողափին։ Նա կրում էր կիսատաբատ, սպիտակ վերնաշապիկ։ Անահիտի մազերն արձակված էին, առանց շպարի է։ Կերպարն ամբողջացնում էին ականջօղերը։ «Ձեզ ծովի ալիքների չափ սեր եմ ուղարկում …», — հրապարակումը մակագրել էր դերասանուհին։

 

World Beauty միջազգային մրցույթում Էլինա Ադիլխանյանը հաղթել է երկու անվանակարգում

Little Miss Yerevan-2020 մրցույթի հաղթող ութամյա Էլինա Ադիլխանյանը Հայաստանը ներկայացրել է միջազգային մրցույթում եւ հաղթել է:

Աղջիկը միանգամից երկու անվանակարգերում մրցանակներ է ստացել՝ Mini Miss Universe 2021 եւ Grand Prix Best Model Universe 2021: Պարգեւները հանձնել է աշխարհահռչակ նկարիչ-դիզայներ, ռուսական նորաձեւության ներկայացուցիչ Վյաչեսլավ Զայցեւը:

«Մենք». Արեւիկ Ուդումյանն ամուսնու ու որդու հետ ջերմ լուսանկար է հրապարակել

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Արեւիկը պատկերված է ամուսնու ու որդու հետ։ Նրանք ջերմ գրկախառնված են։ «Մենք»,- մեկնաբանություններում գրել է Արեւիկը՝ օգտագործելով «իմոնք», «ընտանիք» հեշթեգերը։ Հետեւորդները նրանց բազմաթիվ դրական խոսքեր են գրել․ «Հրաշք ընտանիք»։

Ավելի վաղ Արեւիկը կանաչ, երկարափեշ ամառային զգեստ էր կրում։ Նրա մազերը հավաքված էին, նախընտրել էր նվազագույն շպար։ Երկու երեխաների մայրիկի կերպարն ամբողջացնում էր արեւի պատկերով կախազարդը։ Հրապարակմանը կից Արեւիկը գրել էր․ «Երբեք հասուն կյանքում գույներն ինձ այսքան չեն գրավել ինչպես հիմա։ Պատճառը համոզված եմ` վերջին տարիների ոչ գունավոր իրականությունն է… Բարի լույս: Թող խաղաղ լինի աշխարհն ու մենք և «հանգստյան օր», «կիրակի», «ամառ» բառերն իրենց նշանակությանը համապատասխանեն կրկին։ Սեր բոլորին»։

Հնարավո՞ր է գովազդվող չոր խոզանակներով ազատվել մաշկի վրայի ձգվող հետքերից

Հայտնի հակացելյուլիտային խոզանակները չեն օգնի ազատվել մաշկի վրայի ձգվող հետքերից: Այսօր գործնականում անհնար է ամբողջությամբ ազատվել այդ հետքերից, այնուամենայնիվ, մեզոթերապիայի եւ լազերային որոշ մեթոդների միջոցով կարելի է բարելավել մաշկի գեղագիտական տեսքը: Այս մասին հայտնել է մաշկաբան Աննա Պավլովան (Ռուսաստան):

«Բլոգերների կողմից գովազդվող հայտնի չոր խոզանակները արդյունավետ չեն: Առավելագույնը, ինչ կարող եք դրանցով անել՝ բարելավել միկրոշրջանառությունը, սակայն կարող եք վնասել էպիդերմիսի մակերեսային շերտը: Չի հաջողվի էական ազդեցություն ունենալ դերմիսի կառուցվածքի վրա», — ասել է Պավլովան «Հինգերորդ ալիք»-ի հետ հարցազրույցում:

Մաշկի վրայի ձգվող հետքերի տեսքը, ինչպես բացատրել է մասնագետը, կապված է հորմոնալ ֆոնի փոփոխության հետ, որի պատճառով դերմիսում նվազում է կոլագենի եւ էլաստինի արտադրությունը, ինչը, իր հերթին, հանգեցնում է մաշկի ցանցաշերտի ոչնչացմանը:

Ո՞ր նշանն է դեմքի վրա վկայում խոլեստերինի վտանգավոր մակարդակի մասին

Մաշկային որոշ խնդիրներ կարող են վկայել արյան մեջ խոլեստերինի վտանգավոր մակարդակի մաիսն: Այս մասին հայտնում է Daily Express պարբերականը՝ վկայակոչելով ուռուցքաբան Կատարինա Սվանբերգին (Շվեդիա):

Մասնագետի խոսքով` եթե խոլեստերինի մակարդակը երկար ժամանակ գերազանցում է նորմը, ապա այն կարող է արտահայտվել մաշկի մակերեսին դեղնավուն փոքր պզուկների տեսքով, որոնք նաեւ «քսանթոմներ» են կոչվում:

«Կտրուկ արտահայտված եւ դեղնավուն պզուկները հաճախ հայտնվում են կոպերի վրա կամ դրանց շուրջ: Այդ նորագոյացություններն ինքնին անվնաս են եւ չեն ցավում»,- ասել է պրոֆեսորը:

Դեմքին ​​քսանտոմայի հայտնաբերման դեպքում խորհուրդ է տրվում դիմել բժշկի եւ արյան անալիզ հանձնել: Խոլեստերինը կարող է կուտակվել ձեր զարկերակներում՝ ժամանակի ընթացքում դրանց խցանման հանգեցնելով, ինչը կարող է սրտի կաթված կամ ինսուլտ հարուցել:

Ինչո՞վ է թրթնջուկն օգտակար առողջության համար

Թրթնջուկը շատ օգտակար բույս ​​է, պնդում է սննդաբան Աննա Կորոլը (Ռուսաստան): Այն բազմաթիվ վիտամիններ եւ օրգանիզմի համար անհրաժեշտ այլ նյութեր է պարունակում, ինչպես նաեւ ուժեղացնում է իմունային համակարգը:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ 100 գրամ թրթնջուկը վիտամին C-ի օրական արժեքի ավելի քան 50 տոկոսը` նույնիսկ ավելին, քան կիտրոնն ու սպանախը:

Թրթնջուկը հարուստ է նաեւ բետա-կարոտինով՝ A վիտամինի նախորդով, որը պատասխանատու է մաշկի եւ աչքերի վիճակի համար եւ ունի հստակ հակաօքսիդիչ հատկություններ: Բույսը նաեւ B խմբի վիտամիններ է պարունակում, որոնք օրգանիզմում պատասխանատու են ճարպի, սպիտակուցների եւ ածխաջրերի նյութափոխանակության համար, ինչպես նաեւ օգտակար են հիշողության եւ կոնցենտրացիայի բարելավման համար:

Ըստ սննդաբանի՝ թրթնջուկի հյութը կարող է օգնել բարելավել երիկամների առողջությունը եւ թեթեւացնել այտուցները: Բացի այդ, այն օգտակար կլինի լյարդի եւ լեղապարկի հիվանդություններ ունեցող մարդկանց համար, քանի որ դրանում պարունակվող նյութերը բարելավում են լեղիի հեղուկությունը:

Սակայն պետք չէ մոռանալ, որ որոշ մարդկանց համար թրթնջուկը հակացուցված է: Մասնավորապես, թրթնջուկային թթուն կարող է միզապարկի եւ երիկամների քարեր առաջացնել: Բացի այդ, սրացման ժամանակ անհրաժեշտ է ամբողջովին բացառել թրթնջուկը սննդակարգից միզապարկի հիվանդության, օստեոպորոզի եւ գաստրիտի դեպքում:

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հուլիսի 6-11-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 6-9-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 6-ին, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 7-9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Ահա թե ինչու է այդքան կարևոր քնել ձախ կողմի վրա, ոչ թե աջ

Ահա թե ինչու է այդքան կարևոր քնել ձախ կողմի վրա, ոչ թե աջ

Ձախ կողմի քնի առավելությունները

Ենթադրվում է, որ ձախ կողմում քնելը կարող է էապես բարելավել ձեր առողջությունը, և, ինչպես ավելի վաղ նշվել է որոշ դեպքերում, նույնիսկ փրկել ձեր կյանքը: Հոլիստիկ բժշկության մեջ կարծում են, որ ավելի շատ ավշային հանգույցներ կենտրոնացած են ձախ կողմում: Սա ենթադրում է, որ մինչ դուք ձախ կողմում եք քնում, ձեր մարմինը ավելի շատ ժամանակ կունենա ֆիլտրելու տոքսինները, ավիշը և թափոնները կրծքային ծորանով և ավշային հանգույցներով:

Մյուս կողմից, եթե քնում եք աջ կողմում, ձեր ավշային համակարգը դանդաղեցնում է: Իսկ լիմֆատիկ համակարգը, որը արդյունավետ չի աշխատում, անհնար է դարձնում զտել տոքսինները և լիմֆատիկ հեղուկը տեղափոխել ամբողջ մարմնով: Սա իր հերթին մեծացնում է մահացու հիվանդությունների զարգացման ռիսկը `մարմնում թունավոր նյութերի չափազանց կուտակման պատճառով:

Երբ սկսեք քնել ձախ կողմում, կզգաք, որ ձեր մարսողական համակարգը շատ ավելի արդյունավետ է աշխատում: Քանի որ եթե քնում եք աջ կողմի վրա ստամոքսհյութը կարող է ողջ գիշեր անհանգստացնել ձեզ, իսկ ձախ կողմի վրա քնելու դեպքում այդպես չի լինի: