Ադրբեջանցին մկրատով սպшնել է հարեւանին

Ադրբեջանում տեղի է ունեցել հերթական սպանությունը։ Հանցագործությունն արտասովոր է նրանով, որ որպես սպանության գործիք օգտագործվել է մկրատը։

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Բարդայի բնակիչ Ռ.Մուսաեւը վիճել է համագյուղացի Թ.Աբդուլաեւի հետ։ Վեճի ժամանակ Մուսաեւը նրան մկրատով բազմաթիվ հարվածներ է հասցրել։ Ստացած վերքերից տղամարդը մահացել է։ Հանցագործը ձերբակալված է։ Հարուցվել է քրեական գործ։

«+6կգ». բալիկի սպասող Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարն ու գրառումը

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը, որը վերջերս հայտարարարել է, որ բալիկի է սպասում, նոր հրապարակում է արել՝ նշելով, թե որքան է գիրացել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ հագուստ է կրում ու բնական շպարով է, որն ընդգծում է նրա գեղեցկությունը։ «+6կգ։ Իմ փորձառու մամանեեեե՜ր, ձեր խորհրդի կարիքն ունեմ։ Ի՞նչ մեթոդներ կան, որոնք, չվնասելով կուկուին, օգնում են չափից շատ քաշ չհավաքել»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է երգչուհին։

Ավելի վաղ հրապարակված տեսանյութում երգչուհին ուլտրաձայնային հետազոտություն էր անցնում։ Կադրերում լսվում էր փոքրիկի սրտի աշխատանքը։ Հրապարակմանը կից հիանալի կարգավիճակում գտնվող երգչուհին գրել էր․ «Երեխայիս առաջին վիդեոն»։

Մեր գործընկերները մեծ եռանդով աշխատում են՝ մեր ավտոբուսները ժամանակին Երեւան հասցնելու համար. Հայկ Մարության (վիդեո)

Ժոնգտոնգ գործարանի մեր գործընկերները մեծ եռանդով աշխատում են՝ մեր պատվիրած ավտոբուսները ժամանակին Երեւան հասցնելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետ։ Հայկ Մարությանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:

«Հիշեցնեմ, որ 211 հատ 8,5 մետրանոց ավտոբուսների մատակարարումը կսկսվի այս տարվա աշնանը: Եվս 100 բարձրակարգ ավտոբուս նախատեսում ենք ունենալ հաջորդ տարվա առաջին կեսին:

Շարունակում ենք երևանցիներին մեր խոսք տված ծրագրերի կատարումը»,-հավելել է նա:

Ալկոհոլի ազդեցության տակ ծեծել է հորը, ապա նռնակ է պայթեցրել. Կա երկու զոհ. Նոր մանրամասներ

Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել հունիսի 26-ին Էջմիածնում տեղի ունեցած ողբերգական միջադեպից:

Հունիսի 26-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ նռնակ է պայթել և երկու մարդ վիրավորվել են:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.15-ի սահմաններում Էջմիածին քաղաքի տներից մեկում հայր ու որդի վիճաբանել են, որի ընթացքում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 33-ամյա երիտասարդը ծեծել է հորը, ապա ննջասենյակի թաքստոցից վերցնելով նռնակը՝ քաշել է պայթուցիչի օղակը և սպառնացել պայթեցնել հորը, որին, սակայն, հաջողվել է փախչել:

Երիտասարդը, այնուամենայնիվ, պայթեցրել է նռնակը, ինչի հետևանքով ներկա գտնվող 48-ամյա տղամարդը մահացել է, իսկ ինքը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:

Դեպքի վայրի զննությամբ հյուրասենյակից հայտնաբերվել է նռնակի մետաղական օղակը, իսկ միջանցքից՝ ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 3 փամփուշտ:

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

Ադրբեջանը փորձելու է հայ գերիների նկատմամբ շինծու քրեական հետապնդումները «օրինակացնել»․ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (այսուհետ՝ ՄԻԵԴ) ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված միջպետական իրավական գործընթացների շրջանակում ստացված և հանրային բաց աղբյուրներից հավաքագրված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի իշխանությունը ներկայումս շինծու քրեական հետապնդումներ է իրականացնում 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի արդյունքում գերեվարված և միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ կոպիտ խախտմամբ մինչ օրս Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց նկատմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «ՀՀ կառավարությունը բազմիցս պաշտոնապես հայտարարել է և այժմ վերահաստատում է իր այն դիրքորոշումը, որ ներկայումս Ադրբեջանում ապօրինաբար պահվող անձինք հանդիսանում են ռազմագերիներ և առևանգված քաղաքացիական անձինք և օգտվում են 1949թ. Ժնևի կոնվենցիաներով տվյալ անձանց համար սահմանված պաշտպանության երաշխիքներից։ Գերեվարված հայ անձանց դեմ հարուցված ցանկացած քրեական գործ զուրկ է որևէ իրավական հիմքից և բացահայտորեն հակասում է միջազգային իրավական նորմերին։

Ավելին, Ադրբեջանի իշխանության կողմից հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ մտացածին մեղադրանքների հիման վրա իրականացվող քրեական հետապնդման ողջ գործընթացը զուգորդվում է արդար դատաքննության հիմանարար իրավունքի տարրերի երաշխիքների կոպտագույն խախտումներով։

Մասնավորապես՝ թե´ մարդու իրավունքների միջազգային իրավունքի և թե´ միջազգային մարդասիրական իրավունքի ներքո քրեական հետապնդման ենթարկվող անձինք պետք է օգտվեն արդար դատաքննության նվազագույն այնպիսի երաշխիքներից, ինչպիսիք են անմեղության կանխավարկածը, իրեն հասանելի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին, բավարար ժամանակ ու հնարավորություններ ունենալ իր պաշտպանությունը նախապատրաստելու համար, պաշտպանել իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով, օգտվելու թարգմանչի անվճար ծառայությունից և այլն։ Նշված իրավական պարտադիր երաշխիքները, ակնհայտորեն խախտվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից, ինչը բազմիցս հավաստվել է մի շարք միջազգային կառույցների, այդ թվում նաև՝ ՄԻԵԴ-ի կողմից։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը բազմիցս դիմել է ՄԻԵԴ-ին նշված անձանց նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցնելու, վերջիններիս ազատ արձակելու կամ նրանց իրավունքները այլ կերպ երաշխավորելու տարաբնույթ պահանջներով։ Սակայն, նկատի ունենալով, որ ՄԻԵԴ իրավական մեխանիզմների շրջանակում միակ հրատապ միջոցը Դատարանի Կանոնների կանոն 39-ի ներքո միջանկյալ միջոց կիրառելու հնարավորությունն է, ինչը, ցավոք, շատ սահմանափակ բնույթ ունի և կիրառվում է հիմնականում կյանքի իրավունքի կամ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտման անդառնալի վտանգի դեպքում, ՄԻԵԴ-ը զերծ է մնում տվյալ անձանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման հարցերին միջամտելուց։

Վերոնշյալի հաշվառմամբ՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը ներկայումս իրավասու պետական մարմինների և շահագրգիռ այլ անձանց հետ միասին շարունակում է մասնագիտական քննարկումները այլ միջազգային իրավական մեխանիզմների համատեքստում հնարավոր արդյունավետ գործիքազմներին դիմելու հնարավորության առնչությամբ՝ գերեվարված հայ անձանց նկատմամբ իրականցվող ապօրինի քրեական հետապնդումների մասին տեղեկություն ստանալու, դրանց որևէ կերպ միջամտելու կամ դրանք կանխելու նպատակով։

Միաժամանակ նկատի ունենալով, որ ընթացող միջազգային իրավական գործընթացները կրում են բարդ և բազմաշերտ բնույթ, ինչպես նաև այն, որ Ադրբեջանի իշխանությունները ցանկացած պատեհ-անպատեհ առիթ փորձելու են օգտագործել իրենց կողմից նախաձեռնված շինծու քրեական հետապնդումները «օրինակացնելու» նպատակով՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտնում է իր պատրաստակամությունը համագործակցելու խնդրով շահագրգռված իրավաբանների, փաստաբանների, փաստաբանական պալատի կամ ցանկացած այլ անձանց և/կամ իրավապաշտպան կազմակերպությունների հետ և կոչ է անում վերջիններիս նախքան որևէ քայլ ձեռնարկելը պարտադիր քննարկել և դրանք համաձայնեցնել Գրասենյակի հետ։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով խնդրի գերզգայնությունն ու հույժ կարևորությունը՝ հորդորում ենք հնարվորինս զերծ մնալ թեմայի ավելորդ անգամ շահարկումներից և հարցի շուրջ հրապարակային քննարկումներից։

 

«Բեմն այն վայրն է, որտեղ ես ինձ առավել հարմարավետ եմ զգում, եւ ես միշտ կարոտում եմ այն…»․ Արփի Գաբրիելյանի շքեղ կերպարում

Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել, որում շքեղ կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է ուսը բաց, մարմնագույն երեկոյան զգեստ։ Նրա մազերն արձակված են, վառ շպարով է։ Իսկ նրա կերպարն ամբողջացնում են մեծ ականջօղերը։ Հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով գրել է․ «Բեմն այն վայրն է, որտեղ ես ինձ առավել հարմարավետ եմ զգում, եւ ես միշտ կարոտում եմ այն…»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Արփին պատկերված էր ամուսնու՝ երգիչ Միհրան Ծառուկյանի հետ։ Հայտնի ամուսինները մեքենայի մեջ էին։ Արփին կրում էր սեւ զգեստ, բաց գույնի վերնազգեստ։ Նրա վարսերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Հմայիչ կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները։ Հրապարակումն Արփին չէի մեկնաբանել։

 

Հորդանանում տղամարդը մահացել է AstraZeneca-ով պատվաստվելուց 10 րոպե անց

Կիրակի 66-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստանալուց հետո Հորդանանի համալսարանի կամպուսի տարածքում տեղակայված պատվաստումների կենտրոնում, հաղորդում է Petra-ն՝ հղում անելով Առողջապահության նախարարության հայտարարությանը:

Տղամարդը կորցրել է գիտակցությունը AstraZeneca պատվաստանյութի երկրորդ ներարկումը ստանալուց հետո, երբ սպասում էր պատվաստումից հետո հանգստի գոտում, ասվում է հայտարարության մեջ: Բժշկական անձնակազմը փորձել է վերակենդանացնել նրան նախքան հիվանդանոց տեղափոխելը, որտեղ գրանցել են նրա մահը:

Առողջապահության նախարար Ֆիրաս Հավարին ասել է, որ տղամարդն իր առաջին ներարկումը ստացել էր ապրիլի 4-ին, իսկ երկրորդն այսօր՝ 12 շաբաթ սպասելուց հետո՝ հավելելով, որ պացիենտը, որն արդեն վարակվել էր, ավելի վաղ պատվաստվել է եւ չի զգացել որեւէ կողմնակի ազդեցություն առաջին ներարկումից հետո:

Նախարարի խոսքով՝ AstraZeneca պատվաստանյութի կողմնակի ազդեցությունները՝ ներառյալ թրոմբոզները, սովորաբար ի հայտ են գալիս պատվաստվելուց ոչ թե անմիջապես հետո, այլ շուրջ հինգ օր անց:

Նախարարն ասել է, որ դիահերձման միջոցով կպարզվի մահվան պատճառը:

Ավտովթար Երևանում. 28-ամյա դերասանը Seat Leon-ով բախվել է Lexus-ին. կան վիրավորներ

Երեկ՝ հունիսի 26-ին, ավտովթար է  տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 14:00-ի սահմաններում Աճառյան փողոցի 1/1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 31-ամյա Դավիթ Վարդանյանի վարած Lexus մակնիշի և Հրազդան քաղաքի բնակիչ, 28-ամյա Վաչագան Երիցյանի վարած Seat Leon  մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, վերջինիս ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչներ, 24-ամյա Ս. Հովհաննիսյանն ու 24-ամյա Մ. Եղիազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Վ. Երիցյանը դերասան է:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ:

Նպատակ ունենք՝ ամբողջովին արգելել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը․ Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնակատար

Եվս 6 ամսով Թուրքիային վերջնական սպառման ապրանքներ ներկրելու արգելքը նախորդի տրամաբանական շարունակությունն էր։Մենք նպատակ ունենք՝ ամբողջովին արգելել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը ՀՀ: Այս մասին ասել է Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնակատար Վարոս Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ որոշ գործարարներ մինչև արգելքի ուժի մեջ մտնելը, արդեն իսկ դադարեցրել էին ներմուծումները։

«Այս պահի դրությամբ Թուրքիայից 22 մլն դրամի ներմուծում է եղել, միայն հումք՝ գործվածք, կաշի և որոշ շինանյութեր, որնք իրականում մեր տնտեսությունում գործող որոշ արտադրությունների համար»,-նշեց փոխնախարարի պաշտոնակատարը։

Հարցին, թե ինչու են Հայաստնում դեռ գործում թուրքական ապրանքանիշերի խանութներ, նա ասաց, որ երբ իրենք 2020 թվականի հոկտեմբերի 20-ին որոշումը կայացրեցին փետրվարին փոփոխություն եղավ և որոշ ներկրողների թույլ են տվել կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները։

«Նոր որոշման մեջ այդ դրույթը հանվել է, որովհետև վերջիններիս ունենցել են խելամիտ ժամկետ, որ իրենց հաջորդ պատվերը տալուց թուրքական ապրանքներ չլինեն»,-ասաց Վարոս Սիմոնյանը։

Նա նշեց, որ կապ չունի, թե որ երկրից է ներկրվում թուրքական ապրանքը, միևնույն է չի թույլատրվում։

Փոխնախարարի պաշտոնակատարը նշեց, որ հիմնական այլընտրանքային շուկաները ԵԱՏՄ երկրների շուկաներն են հումքի մասով, ԻԻՀ-ն և Չինաստանը։