50 CENT-ը Երեւանում է (վիդեո)

Աշխարհահռչակ ռեփ երաժիշտ 50 CENT-ը ժամանել է Երեւան: Րոպեներ առաջ նրա օդանավը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Ռեփերն ուներ բավական բարձր տրամադրություն. «Ինչպե՞ս եք»,-հարցրել է նա:

Greenlight Gang Tour-ի շրջանակներում 50 CENT-ը հուլիսի 1-ին 1,5 ժամ շարունակ Հրազդան մարզադաշտում ելույթ կունենա G-Unit բենդի հետ: Համերգի շրջանակում կհնչեն լեգենդար կատարումներ ու դասական հիփ-հոփ հիթեր:

50 CENT-ի համերգին ելույթ կունենա նաեւ հայկական արմատներով ամերիկաբնակ ռեփեր՝ R-Mean-ը, 3.33- ը եւ «Մի քանի հոգի» խումբը:

Երեւանում 50 CENT-ի համերգային ծրագիրը կազմակերպում է «Հայա» փառատոնը:

«Թող կյանքում երբեք ոչինչ шնшվшրտ չմնա․․․»․ Թամարա Գեւորգյան (ֆոտո)

Դերասանուհի Թամարա Գեւորգյանը նոր ֆոտոշար ունի, որի համար նա ընտրել է հմայիչ ու քնքուշ կերպար։

Ինստգարամայն էջում տեղադրված կադրերում Թամարան կրում է սպիտակ գույնի, ուսերը բաց, ուռուցիկ թեւերով երկարափեշ զգեստ։ Նա արձակել է ալիքավոր հարդարված մազերը, նախընտրել է նուրբ շպար։ «Թող կյանքում երբեք ոչինչ шնшվшրտ չմնա․․․», — հրապարակման մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

 

«Դու յուրահատուկ ես»․ Իննա Խոջամիրյանի լուսանկարը

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով գրավիչ կերպարրը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, տեղադրված կադրն արվել է Դուբայում։ Իննան կրում է սեւ գույնի ուլտրակարճ զգեստ, որն էլ ավելի է ընդգծել նրա սլացիկ կազմվածքը։ Դերասանուհին հավաքել է մազերը, մեղմ շպարով է, իսկ կերպարն ամբողջական են դարձրել բարձրակրունկները։ «Դու յուրահատուկ ես», — հրապարակումը կարճ մեկնաբանել է Իննան։

«Հույզերիս 50 երանգները»․ Տաթեւ Հովակիմյան (ֆոտո)

Դերասանուհի Տաթեւ Հովակիմյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով հմայիչ կերպարում։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, տեղադրված կադրերում երիտասարդ դերասանուհին սեւ զգեստ է կրում։ Տաթեւի մազերը հավաքված են, նվազագույն շպարով է։ Կերպարն ամբողջական են դարձնում երկար ականջօղերը։ «Հույզերիս 50 երանգները», — գրել է նա։

 

Սոֆյա Պողոսյանի եւ որդու ջերմ գրկախառնությունը

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է որդու՝ փոքրիկ Միքայելի հետ։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, տեղադրված կադրում Սոֆյան ջերմ ու ամուր գրկել է որդուն։ Հրապարակումը նա չի մակագրել։

«Գեղեցիկ օր»․ Լիլուի հրապուրիչ լուքը

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով երեկոյան հրապուրիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին կրում է ուսը բաց, սեւ վերնամասով զգեստ, որը համադրել է ոճային բարձրակրունկների հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, ընդգծված շպարով է։ Հրապարակմանը կից Լիլուն գրել է «հարսանիք, գեղեցիկ օր» հեշթեգերը։ Իսկ հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել նրան։

«Ոճային»․ Էլեն Ասատրյանի street style-ը

Դերասանուհի, երգչուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային street style-ը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Էլենը կրում է սեւ տոպ, որը համադրել է մախրագույն սպորտային տաբատի եւ վառ երանգի վերնաշապիկի հետ։ Էլենը հավաքել է մազերը, ընդգծված շպարով է, իսկ կերպարն ամբողջական են դարձնում աքսեսուարները։ Հրապարակումը նա չի մակագրել, սակայն հետեւորդները բազում դրական մեկնաբանություններ են կատարել․ «Ոճային»։

Ձեռքերի եւ մատների ի՞նչ վիճակներ կարող են հուշել լուրջ հիվանդությունների մասին

Մեր ձեռքերը կարող են ահազանգել՝ մատնանշելով առողջական լուրջ խնդիրների մասին։ Նրանց արտաքին տեսքը որոշ դեպքերում ցույց է տալիս, որ կարող է լուրջ հիվանդություն լինել։ Eat This, Not That!-ը զրուցել է Մեզոթելիոմայի կենտրոնի բուժեղբայր Շոն Մարչեզեի հետ, որն ուռուցքաբանության ոլորտում կլինիկական փորձարկումների փորձ ունի։

Տագնապեցնող նշաններից մեկը Մարչեզեն համարել է ձեռքերի եւ ոտքերի եղունգների ձեւի փոփոխությունը, դրանց աննորմալ կլոր ձեւը։ Մատի ծայրը կարող է տաք լինել, կարմիր կամ ուռած, իսկ եղունգը՝ ավելի փափուկ կամ թեքվել դեպի ներքեւ՝ կուտիկուլայի մոտ, ավելի սուր անկյան տակ։ Այդ ձեւն ստացած մատները սրտի կամ թոքերի հիվանդության վառ նշան են, որոնք պայմանավորված են թթվածնի ցածր մակարդակով։

Մատների ծակոցները նույնպես տագնապեցնող ահազանգ են։ Դա սովորաբար նշանակում է, որ վնասվել է ձեռքի նյարդը։ Շատ հիվանդություններ կարող են առաջ բերել մատների թմրածություն, ներառյալ դաստակի թունելային ախտանշանը, դիաբետը կամ աուտոիմունային հիվանդությունները, ինչպիսին է ռեւմատոիդ արթրիտը։ Ձեռքերի թմրածությունը հազվադեպ կարող է լինել կաթվածի կամ կենտրոնական նյարդային համակարգի խնդիրների նշան։

Էսենցիալ թրեմորը կարող է կապված լինել որոշակի գեների, սննդի անբավարարության կամ չափից ավելի ծանրաբեռնվածության հետ։ Ցավոք, ձեռքերի թրեմորը կարող է վկայել նյարդերի ավելի լուրջ վնասվածքների մասին, ինչպիսին է Պարկինսոնի հիվանդությունը կամ ցրված սկլերոզը, նշել է Մարչեզեն։

Նա նշել է, որ սպիտակ կամ կապույտ մատները կարող են մատնանշել արյան հոսքի անբավարարության մասին, որը կարող է առաջանալ ցրտի կամ սթրեսի հետ կապված։ Եթե մատները վառ կարմիր են, ուռած կամ ցավում են տաքանալուց հետո, դա կարող է վկայել Ռեյնոյի հիվանդության մասին։ Ռեյնոյի հիվանդությունը կարող է ընթանալ առանց որեւէ այլ հիվանդության, բայց այն կապված է նաեւ որոշակի վիճակների հետ, ինչպիսին են գայլախտը, ռեւմատոիդ արթրիտը, վահանաձեւ գեղձի հիվանդությունները կամ արյան որոշ հիվանդություններ։

Ինչո՞վ է վտանգավոր տաք թեյը

Տաք թեյը, տաք լոգանքը, ինչպես նաեւ սաունան ազդում են անոթների լայնացման վրա, ինչը վտանգավոր է նշիկաբորբի եւ վարակիչ այլ հիվանդությունների նախնական եւ սուր փուլերում, տեղեկացրել է «Газета.ру»-ն։

Քիթ-կոկորդ-ականջի մասնագետ Ազա Սայդուլայեւայի խոսքով՝ տաք ըմպելիքներ օգտագործելիս քիթ-կոկորդի անոթներն արձագանքում են դրան եւ ընդլայնվում են։ Խիստ արձագանքում են նաեւ բորբոքված նշիկները. դրանցում ակտիվանում է արյան շրջանառությունը, եւ վիրուսն անմիջապես անցնում է արյան մեջ ու պտտվում ողջ օրգանիզմով։

«Ավելանում է ինտոքսիկացիան, հիվանդության ընթացքը դառնում է ավելի ծանր։ Այո, մի պահ ավելի հեշտ է դառնում, բայց գլոբալ առումով դա միայն սրում է հիվանդությունը»,- ասել է փորձագետը։

Սայդուլայեւան խորհուրդ է տվել օգտագործել ոչ թե տաք, այլ գոլ ըմպելիքներ, օրինակ՝ խոտի թրմեր, թեթեւ բուլյոններ եւ թեյ։ Նա նաեւ նշել է, որ նշիկաբորբի ժամանակ պաղպաղակն ավելի քիչ է վնասում, քան տաք թեյը, փոխանցել է Москва 24 -ը։

«Ցրտից անոթները նեղանում են, եւ վարակի տարածումը դանդաղում է։ Չնայած ավելի լավ է, այնուամենայնիվ, հրաժարվել նաեւ պաղպաղակից՝ նախապատվությունը տալով տաք վիտամինային մորսին»,- նշել է Սայդուլայեւան։