Կա՛մ գալու են խելոք նստեն, կա՛մ չեն գալու և զրկվելու են մանդատներից. Սիմոնյանը՝ ընդդիմադիրների մասին

Արդյոք քննարկում եղե՞լ է ընդդիմադիր մի շարք պատգամավորների մանդատից զրկելու վերաբերյալ: ԱԺ-ում լրագրողներն այս հարցն ուղղեցին խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանին:

«Քննարկում եղել է, կարծիքները կիսվել են: Մեր գործընկերների մի մասը համարում է, որ նրանք իրենց արդեն իսկ զրկել են մանդատներից: Իրենք դուրս են եկել փողոց, ասել, որ այլևս իշխանությունն այնտեղ է: Հիմա գալու են խելոք այստեղ նստեն և քվեարկեն: Կամ՝ չեն գալու նստեն: Այդ դեպքում արդեն օրենքը կորոշի, և քաղաքական որոշում կլինի: Կա՛մ գալու են խելոք նստեն, կա՛մ չեն գալու և զրկվելու են մանդատներից, այնքան ժամանակ, մինչև կգան նորմալ պատգամավորներ իրենց ցուցակից, որոնք կգիտակցեն, որոնք կգիտակցեն, որ իրենք քաղաքական գործիչ չեն:

Ես, օրինակ, ողջունում եմ Վանեցյանի արածը, մարդն ասաց՝ ես չեմ վերադառնալու, ու դրեց մանդատը:

Իշխան Սաղաթելյանը ոչ թե պետք է այսօր հարցազրույց տա, ասի՝ մենք գնալու ենք մեր օրակարգով, այլ պիտի ասի՝ ես քաղաքական գործընթաց եմ սկսել, ընդունել եմ իմ պարտությունը, հիմա դնում եմ իմ մանդատը և գնում:

Ընդդիմություն եղած ժամանակ մենք Վանաձորում պարտվեցինք ընտրությունները, մեր կուսակցության վարչությունը հրաժարական տվեց, երբ դրա պահանջը չկար:

Դե հիմա թող անեն, թող ցույց տան, որ սա պաշտոնակռիվ չէ»,- ասաց Սիմոնյանը:

Սամվել Ալեքսանյանի դստեր շքեղ նախահարսանեկան խնջույքն ու հայտնի հյուրերը (Տեսանյութ)

Երեկ երեկոյան տեղի է ունեցել գործարար Սամվել Ալեքսանյանի և Շողերինա Մկրտչյանի դստեր նախահարսանեկան խնջույքը։

Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինան իր ինստագրամյան սթորի բաժնում հրապարակել է մի շարք հոլովակներ՝ ներկայացնելով խնջույքի հյուրերին։

Կադրերից պարզ է դառնում, որ երեկույթին մասնակցել են երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը, Ագա Քանքանյանը և այլք:

Հյուրերի կազմում է եղել նաև գործարար, «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի կինը՝ Էթերի Կարապետյանը։

Նշենք, որ ապրիլի 3-ին տեղի էր ունեցել գործարարի դստեր` Լուսին Ալեքսանյանի նշանադրությունը: Վերջինիս ընտրյալը նրա համար ամուսնության անակնկալ առաջարկություն էր կազմակերպել:

Նշենք նաև, որ փեսացուի անունը Արմեն է։ Նա Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Աղաբաբյանի որդին է, բացի այդ ընտանիքը, մասնավորապես՝ Ալեքսանյանի փեսան, ծաղկի բիզնեսով է զբաղվում։

Իրավիճակը՝ տարադրամի շուկայում հունիսի 29-ի դրությամբ

Գլխավոր Էջ Տնտեսություն Իրավիճակը՝ տարադրամի շուկայում հունիսի 29-ի դրությամբ
Իրավիճակը՝ տարադրամի շուկայում հունիսի 29-ի դրությամբ
Տնտեսություն29 Հունիս 2022 | 12:20
Իրավիճակը՝ տարադրամի շուկայում հունիսի 29-ի դրությամբ
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հունիսի 29-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:

Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 400 դրամ նվազագույն և 404 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 409 դրամ նվազագույն և 412 դրամ առավելագույն փոխարժեքով:

Մեկ եվրոն գնվում է 416 դրամ նվազագույն և 422 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 430 դրամ նվազագույն և 440 դրամ առավելագույն փոխարժեքով:

Ռուսական ռուբլին գնվում է 6.80 դրամ նվազագույն և 7.39 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 7.87 դրամ նվազագույն և 8.30 դրամ առավելագույն փոխարժեքով:

Խղճում եմ իրենց. Իշխան Սաղաթելյանը հայտարարություն է տարածել

«Փաստինֆո»-ն գրում է․ Խղճում եմ իրենց, մեղքս գալիս են, եթե այս երկրի օրակարգը դա է, նորմալ է, բայց ինձ համար այս պահին դա երկրորդական հարց է:

Առաջիկայում դիմադրության շարժման կոնկրետ քայլեր ու գործողություններ կլինեն. Իշխան  Սաղաթելյան | Լրագիր

«Փաստինֆո»-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով իրեն ԱԺ փոխնախագահի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ ՔՊ-ի որոշմանը:

«Փաստինֆո»-ն արդեն հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին, իսկ Վահե Հակոբյանին՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

Մեզ հետ զրույցում Իշխան Սաղաթելյանը նշեց, որ մամուլից է տեղեկացել իրեն պաշտոնանկ անելու որոշման մասին.

«Դա իրենց օրակարգն է, ինձ համար դա այնքան երկրորդական հարց է, իրենց համար էր դա կյանքի նպատակ, մեղքս գալիս են, թող մտածեն Բերձորի, նոր տարածքներ հանձնելու մասին, մեր օրակարգն այսօր ուրիշ տեղ է, ուրիշ հարցերով ենք զբաղվում, ընդհանրապես հետաքրքիր չի ինձ։

Դոլարի փոխարժեքը կրկին նվազեց, հասնելով․․․․ Տարադրամի փոխարժեքները այս պահին

Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները Հունիսի 28-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի

Տարադրամի փոխարժեքները այս պահին - Mediahub

Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 401 դրամ նվազագույն և 411 դրամ առավելագույն փոխարժեքով,

վաճառվում՝ 418 դրամ նվազագույն և 426 դրամ առավելագույն փոխարժեքով:

Մեկ եվրոն գնվում է 415 դրամ նվազագույն և 435 դրամ առավելագույն փոխարժեքով,

վաճառվում՝ 438 դրամ նվազագույն և 456 դրամ առավելագույն փոխարժեքով:

Տարադրամի փոխարժեքները այս պահին. դոլարը և ռուբլին քիչ քիչ աճում են - Այսօր

Ռուսական ռուբլին գնվում է 6.05 դրամ նվազագույն և 6.90 դրամ առավելագույն փոխարժեքով,

վաճառվում` 7.30 դրամ նվազագույն և 8.33 դրամ առավելագույն փոխարժեքով: