«Հույզերիս 50 երանգները»․ Տաթեւ Հովակիմյան (ֆոտո)

Դերասանուհի Տաթեւ Հովակիմյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով հմայիչ կերպարում։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, տեղադրված կադրերում երիտասարդ դերասանուհին սեւ զգեստ է կրում։ Տաթեւի մազերը հավաքված են, նվազագույն շպարով է։ Կերպարն ամբողջական են դարձնում երկար ականջօղերը։ «Հույզերիս 50 երանգները», — գրել է նա։

 

Սոֆյա Պողոսյանի եւ որդու ջերմ գրկախառնությունը

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է որդու՝ փոքրիկ Միքայելի հետ։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, տեղադրված կադրում Սոֆյան ջերմ ու ամուր գրկել է որդուն։ Հրապարակումը նա չի մակագրել։

«Գեղեցիկ օր»․ Լիլուի հրապուրիչ լուքը

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով երեկոյան հրապուրիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին կրում է ուսը բաց, սեւ վերնամասով զգեստ, որը համադրել է ոճային բարձրակրունկների հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, ընդգծված շպարով է։ Հրապարակմանը կից Լիլուն գրել է «հարսանիք, գեղեցիկ օր» հեշթեգերը։ Իսկ հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել նրան։

«Ոճային»․ Էլեն Ասատրյանի street style-ը

Դերասանուհի, երգչուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային street style-ը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Էլենը կրում է սեւ տոպ, որը համադրել է մախրագույն սպորտային տաբատի եւ վառ երանգի վերնաշապիկի հետ։ Էլենը հավաքել է մազերը, ընդգծված շպարով է, իսկ կերպարն ամբողջական են դարձնում աքսեսուարները։ Հրապարակումը նա չի մակագրել, սակայն հետեւորդները բազում դրական մեկնաբանություններ են կատարել․ «Ոճային»։

Ինչո՞վ է վտանգավոր տաք թեյը

Տաք թեյը, տաք լոգանքը, ինչպես նաեւ սաունան ազդում են անոթների լայնացման վրա, ինչը վտանգավոր է նշիկաբորբի եւ վարակիչ այլ հիվանդությունների նախնական եւ սուր փուլերում, տեղեկացրել է «Газета.ру»-ն։

Քիթ-կոկորդ-ականջի մասնագետ Ազա Սայդուլայեւայի խոսքով՝ տաք ըմպելիքներ օգտագործելիս քիթ-կոկորդի անոթներն արձագանքում են դրան եւ ընդլայնվում են։ Խիստ արձագանքում են նաեւ բորբոքված նշիկները. դրանցում ակտիվանում է արյան շրջանառությունը, եւ վիրուսն անմիջապես անցնում է արյան մեջ ու պտտվում ողջ օրգանիզմով։

«Ավելանում է ինտոքսիկացիան, հիվանդության ընթացքը դառնում է ավելի ծանր։ Այո, մի պահ ավելի հեշտ է դառնում, բայց գլոբալ առումով դա միայն սրում է հիվանդությունը»,- ասել է փորձագետը։

Սայդուլայեւան խորհուրդ է տվել օգտագործել ոչ թե տաք, այլ գոլ ըմպելիքներ, օրինակ՝ խոտի թրմեր, թեթեւ բուլյոններ եւ թեյ։ Նա նաեւ նշել է, որ նշիկաբորբի ժամանակ պաղպաղակն ավելի քիչ է վնասում, քան տաք թեյը, փոխանցել է Москва 24 -ը։

«Ցրտից անոթները նեղանում են, եւ վարակի տարածումը դանդաղում է։ Չնայած ավելի լավ է, այնուամենայնիվ, հրաժարվել նաեւ պաղպաղակից՝ նախապատվությունը տալով տաք վիտամինային մորսին»,- նշել է Սայդուլայեւան։

«Կարոտ․․․»․ Մարջան Ավետիսյանի նոր լուսանկարը

Դերասանուհի Մարջան Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է բնական կերպարում։

Ինստագրամայն էջում տեղադրված սեւ-սպիտակ կադրում դերասանուհին կրում է մուգ երանգի հանդերձանք։ Նրա մազերը հավաքված են, առանց շպարի է։ «Կարոտ», — հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է նա։

Մարինկա Խաչատրյանը հրապարակել է նոր ֆոտոշարք

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը հրապարակել է նոր լուսանկարներներ և հոլովակ:Նշենք, որ դերասանուհին հաճախ է արտաքին փոփոխությունների դիմում և վերջերս ինստագրամյան իր էջի սթորի բաժնում պատմել էր, որ հեռացրել է երկար մազերը, բայց կարճ ժամանակահատվածով։




«Մոտենում եմ գործին սիրով ու հոգատարությամբ …»․ Անահիտ Կիրակոսյան

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Անահիտը կրում է կապույտ երանգի, երկարափեշ զգեստ, որը համադրել է բարձրակրունկների հետ։ Նրա մազերը հավաքված են, մեղմ շպարով է։ «Հաճելի է, երբ ինձ վստահում եք վարել Ձեր միջոցառումները, կրկնակի հաճելի, երբ նաեւ դառնում եմ այդ ամենի կազմակերպիչը … պատասխանատվությունը չափազանց մեծ է, բայց եւ մոտենում եմ գործին սիրով ու հոգատարությամբ … իրականում յուրաքանչյուր առիթի մոտենում եմ շատ անհատական … քանզի ամեն զույգի համար այդ օրը միակն է …ամեն ծննդյան տոնակատարություն էլ չի կրկնվի…», — գրել է Անահիտը։

«Մարգարտախեցու չափ սեր կամ մանանեխի չափ հավատք էլ չունեցանք»»․ Նազենի Հովհաննիսյան (ֆոտո)

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը մեկնել է ծովափնյա հանգստի, որտեղից հետեւորդների հետ պարբերաբար կիսվում է նոր լուսանկարներով ու տեսանյութերով։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրում Նազենին պատկերված է ծովի ֆոնին։ Նա սեւ լողազգեստով է։

«Խեցի լինեի, ծովի ընդերքում մի քարին կպչեի. ոչ լսեի, ոչ տեսնեի, ոչ մտածեի…)

Կյանքը լիներ աղաջուր՝ միայն ԾՈվի տեսքով, ոչ երբեք արցունքի, ես էլ իմ Քարին կպած՝ հանգիստ Մարգարիտներ հասունացնեի…

չիմանայի ու չզգայի, թե մարգարիտներս ում բաժին հասան, կարևորը երջանկություն բերեր:

Մարգարտախեցու մահը գոնե երջանկացներ Մարդուն:

Թե չէ իրենք էլ չգիտեն ինչ են փնտրում:

Էս Սիրուն աշխարհում մարդն ամենամոլորվածն է՝ Աստծո ստեղծածներից:

Ամենից միայնակը:

Ամենից անխելքը:

Մարգարտախեցու չափ սեր կամ մանանեխի չափ հավատք էլ չունեցանք», — հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է Նազենին:

«Ի վերջո սերը միակն է, հանուն որի արժե ապրել…»․ Անիտա Ավետիսյան (ֆոտո)

Դերասանուհի, երգչուհի Անիտա Ավետիսյանը նոր լուսանկմարներ է հրապարակել՝ ներկայացնելով ամառային ոճային կերպարը։

«Ինստագրամ» սոցիալական հարթակում տեղադրված կադրում Անիտայի ձեռքերում վարդերի գեղեցիկ փունջ է։ Նա կրում է սպիտակ բլուզ, որը համադրել է հետաքրքիր նախշերով շորտի եւ վերնազգեստի հետ։ Դերասանուհին հավաքել է մազերը, նվազագույն շպարով է։ «Ի վերջո սերը միակն է, հանուն որի արժե ապրել…», — գրել է նա։