ԱԺ-ն Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին հեռացրեց փոխնախագահի և հանձնաժողովի նախագահի պաշտոններից

ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընդունեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ և պատգամավոր Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագծերը:

ԱԺ արտահերթ նիստում ինչպես այդ հարցերի քննարկմանը, այնպես էլ քվեարկությանը չեն մասնակցել երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորը: Քվեարկության արդյունքները հայտնեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 66 պատգամավոր, որոնք բոլորը երկու դեպքում էլ կողմ էին քվեարկել:

Նախագծերը ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, հիմնավորելով ընդդիմադիրներին պաշտոններից հեռացնելու իրենց նախաձեռնությունը, մասնավորապես նշել էր, որ Իշխան Սաղաթելյանը ձախողել է կատարել ԱԺ փոխնախագահի իր լիազորությունները: Իշխան Սաղաթելյանը 2022 թվականի հունվարի 17-ից հունիսի 29-ը ներառյալ, այսինքն՝ 2022 թվականի առաջին օրացույցային կիսամյակի նիստերի թվով 342 քվեարկություններից ունեցել է 198 բացակա: 8-րդ գումարման ԱԺ խորհուրդն իր ձևավորման պահից գումարել է թվով 25 նիստ, Իշխան Սաղաթելյանը միայն 7-ին է ներկա եղել: «Այսպիսով, թե ԱԺ լիագումար նիստերից, թե խորհրդի նիստերից հաճախակի բացակայությունների պատճառով Իշխան Սաղաթելյանը չի կատարել իր անմիջական պարտականությունները»,- նշել էր Ջուլհակյանը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը, հիմնավորելով Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման իրենց նախաձեռնությունը, նշել էր, որ 8-րդ գումարման առաջին օրացույցային կիսամյակի ընդհանուր 342 քվեարկություններից Վահե Հակոբյանը չի մասնակցել 194-ին, ԱԺ 8-րդ գումարման ընթացքում հրավիրված 25 խորհրդի նսիտերից բացակայել է 20 անգամ: ԱԺ-ն 8-րդ գումարման ընթացքում ընդունել է 253 օրենք, որոնցից 83-ի համար գլխադասային է եղել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: ԱԺ 8-րդ գումարման ընթացքում ԱԺ նտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է 27 հերթական և արտահերթ նիստեր, նախագահ Վահե Հակոբյանը նիստերի նախապատրաստման, կազմակերպման աշխատանքներին չի մասնակցել, չի նախագահել թվով 11 նիստ: Այնուհետև քարտուղարությանը հանձնաժվող վերոնշյալ թվով նիստերի օրակարգերը և արձանագրությունները նրա կողմից չեն ստորագրվել, հանձնաժողովի ընդունարանը պարբերաբար փակ է եղել, իսկ զանգերը մնացել են անպատասխան:

Իշխանական պատգամավորները հայտնել էին, որ ՔՊ-ն հետագայում մտադիր է ԱԺ փոխնախագահ և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրել ընդդղիմադիրների, որոնք հավուր պատշաճի կկաատարեն իրենց պարտականութունները:

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները տևական ժամանակ է, ինչ չեն մասնակցում խորհրդարանի աշխատանքներին, նրանք փողոցային պայքար են սկսել:

Ի՞նչ զարմանալի փոփոխություններ կկատարվեն օրգանիզմում, եթե սննդաբաժնում կեռաս ներառվի

«Ռոսպոտրեբնադզոր»-ի Պենզայի մարզի փորձագետները նշել են կեռասի օգտակարության եւ այն մասին, թե ինչպես ընտրել պտուղը։ Նրանք պատմել են նաեւ, թե ինչպես է կեռասն ազդում նիհարելու գործընթացի վրա, տեղեկացրել է ProГород պորտալը։

Կեռասը օրգանիզմից դուրս է բերում ավելորդ հեղուկը, նպաստում ճարպի այրմանը, մաքրում է մաշկը, բարելավում հիշողությունն ու անգամ քունը։ Քնելուց առաջ մի քանի հատիկ կեռաս կերեք՝ եւ քնելն ավելի կհեշտանա, խորհուրդ են տվել գերատեսչությունում։

Կեռասը ցածր կալորիականություն ունի. 100 գրամ մթերքը 50-56 կիլոկալորիա է պարունակում։ Դրանում թթուներն ավելի քիչ են, քան նրա մերձավոր «ազգականի»՝ բալի մեջ։ Ուստի, կեռաս, սակայն չափավոր, կարող են ուտել անգամ նրանք, ովքեր տառապում են այրոցով։ Այդ հատապտղի մեջ բավական շատ է С վիտամինը. 100 գրամ կեռասը կբավարարի օրգանիզմի 10 տոկոս օրական պահանջը։ Իսկ նրա հանքային կազմը ասես հատուկ ստեղծված է ձմռանը թուլացած իմունիտետի ամրապնդման համար. կեռասի մեջ կան թե՛ մագնիում, թե՛ մանգան, թե՛ երկաթ, ինչպես նաեւ պղինձ, կալիում եւ կալցիում։ Բժիշկները խորհուրդ են տալիս կեռաս ուտել նրանց, ովքեր արյան որակի բարելավման եւ անեմիան բուժելու կարիք ունեն։

Օգտակար է ոչ միայն պտուղը, այլեւ նաեւ նրա պտղակոթը։ Կեռասի «պոչիկներից» թուրմ են պատրաստում։ Այն ուժեղ միզամուղ հատկություն ունի, օրգանիզմից դուրս է բերում միզուղու անոթների վնասակար նյութերը եւ միզաթթվի աղերը (ուրատները)։ Թուրմն օգտագործում են որպես հոդատապի, այտուցվածության, միզապարկի քարերի, միզաթթվային դիաթեզի եւ հիպերտոնիայի բուժման ժողովրդական միջոց։ Վերցրեք 8-10 հատ կեռաս, մեկ բաժակ ջուր եւ եռացրեք։ Թողեք սառչի եւ օգտագործեք սովորական թեյի նման։

Կեռասի համը կախված է նրա տեսակից եւ պտուղների գույնից։ Բաց գույնի պտուղներն ավելի նուրբ են, դրանց համը մի փոքր ավելի թթու է, դրանք բավականաչափ ջուր են պարունակում եւ հիանալի թարմացնում են։

Մուգ գույնի պտուղներն ավելի հագեցած ու քաղցրահամ են։ Դրանցում պարունակվում է А վիտամինի եւ երկաթի առավելագույն քանակություն։ Վարդագույն կեռասը ռեկորդակիր է С վիտամինի պարունակությամբ։

Բայց եթե ալերգիա ունեք, ավելի լավ է ընտրեք սպիտակ տեսակները, որովհետեւ դրանք ավելի չեզոք են եւ ռեակցիաներ չեն առաջացնում։

Ո՞ր մթերքներն են օգտակար վահանաձեւ գեղձի համար

Սննդաբան Մարինա Երմոլովան SOLENKA.INFO https://solenka.info/-ին տված հարցազրույցում պատմել է, որ վահանաձեւ գեղձի աշխատանքը բարելավելու համար պետք է հետեւել մի շարք պարզ կանոնների եւ ճիշտ քանակությամբ յոդ պարունակող սնունդ ուտել: Դա կարեւոր է նաեւ այդ օրգանը հորմոնալ խանգարումներից պաշտպանելու համար:

Վահանաձեւ գեղձի հիվանդությունների կանխարգելման համար սննդաբանը խորհուրդ է տալիս սննդակարգում յոդով, հանքային աղերով, վիտամիններով, սպիտակուցներով եւ միկրոտարրերով հարուստ մթերքներ ներառել։ Այդպիսի սննդակարգի շնորհիվ, եթե մարդը հիպոթիրեոզ ունի, օրգանիզմ օրգանական յոդ է մտնում, ինչը թույլ է տալիս խուսափել թթվածնի պակասից եւ բջջի «հասունացումից», միոմների, հանգույցների, ուռուցքների առաջացումից։

Նա կարեւոր է համարում սննդակարգում նվազագույնի հասցնել մսի օգտագործումը՝ այն փոխարինելով ծովամթերքներով։ Խոսքը, օրինակ, ձկների, ծովախեցգետնի, խեցգետնի, միդիաների, ջրիմուռների մասին է։ Բացի այդ, ավելորդ չի լինի լոբազգիների եւ հացահատիկների օգտագործումը։ Երմոլովան հայտնել է վարսակի, ցորենի, գարու եւ լոբու բողբոջած հատիկներ ուտելու կարեւորության մասին: Կարելի է նաեւ ջրի վրա նաեւ վարսակ, բրինձ, հնդկաձավար, ոսպ, եգիպտացորեն, ոլոռ, սոյայի հատիկներ պատրաստել:
Բացի այդ, ինչպես ընդգծել է սննդաբանը, վահանաձեւ գեղձի աշխատանքի բարելավման համար պետք է թարմ բանջարեղենից աղցաններ ընտրել։ Դա կարող է լինել բողկը, գազարը, ձմերուկը, սոխը, լոլիկը, նեխուրը, սխտորը, սպանախը։ Մի անտեսեք նաեւ բողկը, վարունգը, կաղամբը, քաղցր պղպեղը, հազարը, ճակնդեղը, դդումը։ Ցանկալի է սննդակարգում մի քանի խաշած կարտոֆիլ ներառել, եփած բանջարեղենով աղցաններ պատրաստել։ Բժիշկը նշել է, որ պակաս կարեւոր չեն հատապտուղներն ու մրգերը՝ խնձորը, դեղձը, կեռասը, ելակը, տանձը, նարինջը, լոռամիրգը:
Մասնագետը նաեւ խորհուրդ է տվել սննդակարգում նուշ, հնդկական ընկույզ, պնդուկ եւ ընկույզ ներառել: Նա նշել է, որ սննունդը ավելի լավ է պատրաստել ձիթապտղի, արեւածաղկի, ընկույզի, եգիպտացորենի, քնջութի կամ սոյայի ձեթի մեջ: Ինչ վերաբերում է կարագին, ապա այն չպետք է օգտագործվի օրական 20 գ-ից ավել, կանխարգելման եւ բուժման համար կարեւոր է միայն զտված ֆիլտրացված ջուր խմել: Երմոլովան հավելել է, որ աղցանները ցանկալի է համեմել կանաչ համեմունքներով, սոյայի սոուսով, լոլիկով, կիտրոնի հյութով:

Հպարտությամբ ներկայացնում եմ հայկական այն ապրանքանիշերը, որոնց արտադրանքը կրում էի Ֆրանսիա եւ Մոնակո կատարած այցի օրերին. Աննա Հակոնյան

Աննա Հակոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հպարտությամբ ներկայացնում եմ հայկական այն ապրանքանիշերը, որոնց արտադրանքը կրում էի Ֆրանսիա եւ Մոնակո կատարած այցի օրերին»։

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

NYMEX բորսայի հունիսի 30-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 0.85%-ով և կազմել 1802.50 դոլար, արծաթի գինը նվազել է 3.34%-ով և կազմել 19.99 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 3.18%-ով և կազմել 884.60 դոլար:

Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր դուք ի վիճակի չեք լինի գործել այնպես, ինչպես ձեզ թելադրում է ձեր սիրտը, իսկ դա նշանակում է, որ ստիպված եք լինելու լսել բանականությանը կամ ձեր սիրելիին:

ՑԼԵՐ

Այսօր սիրելիին դժվար կլինի ինքն իրեն համոզելը այս կամ այն գործողության անհրաժեշտության մեջ: Նա լրացուցիչ խորհրդի կարիք կունենա, որը դուք պետք է տաք նրան:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեզ բավականին դժվար կլինի թաքցնել ինչ-որ բան ձեր սիրելիից: Թե ինչով դա կավարտվի, կախված է միայն ձեզանից:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր թե’ կին-Խեցգետինները, թե’ տղամարդիկ յուրահատուկ շարմով օժտված կլինեն եւ կգրավեն հակառակ սեռի ներկայացուցիչներին:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր սիրելին ձեզ հետ կխոսի ինչ-որ կարեւոր թեմայի մասին, որը դուք չիէք սպասում նրանից:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր սիրելիին հեշտ չի լինի հասկանալ, թե ինչու դուք չեք կարող նրան այնքան ուշադրություն հատկացնել, որքան նա է ցանկանում:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելին կփորձի իր վրա հրավիրել ձեր ուշադրությունը բոլոր հասանելի միջոցներով` վեճերից մինչեւ հաճելի անակնկալներ:

ԿԱՐԻճՆԵՐ

Պատրաստ եղեք կենցաղային մանր, բայց շատ խնդիրներին: Ամենադժվարը կլինի հաղթող դառնալն ու նյարդային պոռթկումները սիրելիի վրա չթափելը:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք զգացմունքների տարափ կզգաք այն մարդու հանդեպ, ում հանդեպ նախկինում նման բան չէիք զգում:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր դուք զարմանքով կպարզեք, որ ձեր սիրելիի սվորությունների մասին սկսել եք մոռանալ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր բարդ իրավիճակ կստեղծվի, ինչի արդյուքնում ձեր սիրելիին դժվար կլինի կառավարել իր զգացմունքները:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ կցանկանա քնել, ինչը դուք կմեկնաբանեք այնպես, ասես նա չի ցանկանում ձեզ հետ շփվել:

Աստղագուշակ՝ հուլիսի 1

Խոյ. Այսօր ձեր հիմնական թշնամին պատվասիրությունն է: Եթե դուք միջոցներ չձեռնարկեք, այն ձեզ կտանի ոչ այնտեղ, որտեղ պետք է: Զգույշ եղեք դաշնակիցներ ընտրելիս: Օրվա երկրորդ կեսին դուք կկարողանաք ոչ միայն պարզաբանումներ մտցնել ինքներս ձեր մեջ, այլև՝ հաստատել հուսալի ու խոր հարաբերություններ շրջապատի հետ:

Ցուլ. Շրջապատի վրա դուք անսովոր տպավորություն եք թողնում և պատահական չէ, որ հայտնվում եք բոլորի ուշադրության կենտրոնում: Հակառակ սեռի ներկայացուցիչները չեն կարող ձեզ ուշադրության կիզակետում չպահել, և դա միշտ չէ, որ ձեզ հաճելի է, քանի որ պատահում են նաև կպչուն մարդիկ: Լավ կլիներ այսօր ինչ որ բան փոխել տանը։

Ցլերն աշխույժ ու հագեցած օր կունենան. օգոստոսի 1-ի աստղագուշակ — Լուրեր Հայաստանից — Թերթ.am

Երկվորյակ. Հատուկ ուշադրություն դարձրեք այն բանի վրա, թե ինչպես է դասավորվում առավոտը, քանի որ դրանից կախված կլինի օրվա հետագա ընթացքը: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են վեճեր և անգամ՝ կոնֆլիկտներ շրջապատի հետ: Օրը կարող է կապված լինել բավական լուրջ և խոր զգացմունքի առաջանալու հետ, որը կշրջի ձեր կյանքը, կստիպի վերանայել գերակայությունները և թիրախները:

Խեցգետին. Այսօր եթե անգամ որևէ դժվարություններ ծագեն էլ, ապա դրանցից ոչ մեկը ձեզ չի մտահոգի: Դուք խիստ ձգողական եք այն մարդկանց համար, ովքեր սփոփանքի և բարոյական աջակցության կարիք ունեն. դուք բոլորի համար բարի խոսքեր կգտնեք: Օրվա երկրորդ կեսը աշխատեք ընտանիքի անդամների հետ:

Առյուծ. Այսօր դուք շատ եք ձգտում բոլորին դուր գալ և ոչ մեկին չնեղացնել: Օրը բարենպաստ է ուղևորությունների, պասիվ հանգստի, ստեղծագործական բնույթի գործերի համար: Օրվա երկրորդ կեսին սպասվում է կենսական ներուժի նվազում: Զգույշ եղեք դեղորայք օգտագործելիս՝ մեծ է ալերգիկ ռեակցիայի և կողմնակի ազդեցությունների հավանականությունը:

Կույս. Դուք աննախանձելի իրավիճակում եք հայտնվել՝ մարդը, ումից ըմբռնում ու աջակցություն էիք սպասում, այսօր միայն հրահանգներ է տալիս և զերծ մնում գովասանքներից: Աստղերը նրանց խորհուրդ են տալիս հնարավորինս հաճախակի հիշել սեփական հաջողությունների և նվաճումների մասին և չամաչել դրանց մասին բարձրաձայնել շրջապատին:

Կշեռք. Որքան էլ որ լավը լինեն ձեր գաղափարներն ու առաջարկները, դուք այսօր չեք ստանում շրջապատի ըմբռնումն ու աջակցությունը: Փորձեք չսահմանափակել ձեր երևակայությունը՝ այն ինչն այսօր անհավանական է թվում, վաղը կիրականանա: Բարենպաստ օր է իմիջը փոխելու և հանդերձարանը թարմացնելու համար: Մի մերժեք ընկերների անսպասելի առաջարկին՝ միգուցե այսօր դուք նոր հոբբի ձեք բերեք:

Կարիճ. Բարենպաստ օր է ազդեցիկ մարդկանց հետ շփումների, և ընդհանուր առմամբ, նոր ծանոթությունների համար: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ ցանկություն կառաջանա զբաղվել գրական գործունեությամբ, կաճի քաղաքականության հանդեպ հետաքրքրությունը: Հնարավոր են չպլանավորած ուղևորություններ, օրը հարմար է իրավիճակը փոխելու և տեղափոխությունների համար:

Աղեղնավոր. Շրջապատին թվում է, որ դուք հաղթահարում եք դժվարությունները հեշտությամբ, լավատեսություն ճառագայթելով և պահպանելով ինքնավստահությունը՝ ինչ էլ որ տեղի ունենա: Դու սիրով օգնում եք դժվարության մեջ հայտնված մարդկանց և որքան ավելի շատ եք դա անում ուրիշների համար, այնքան ավելի աննշան են ձեզ թվում ձեր սեփական խնդիրները:

Այծեղջյուր. Այսօր դուք վառ տպավորությունների, մի ինչ-որ բոլորովին անսովոր ու աչքի ընկնող բանի կարիք ունեք: Այսօր սկսած ծանոթությունները նույնպես անսովոր կլինեն: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր գաղափարների ժամանակն է, որոնց իրականացման համար դուք պատրաստ եք ամբողջովին նվիրվել: Օրվա այս պահը հարմար է ցանկացած տեսակի ձեռնարկումների համար:

Աստղագուշակ հուլիսի 1-ի

Ջրհոս. Օրվա ընթացքում հաջողությունները կսկսեն այն բանից հետո, երբ ձեզ միանան ձեր համախոհները: Օրը հարմար է աշխարհիկ միջոցառումների, երեկույթների, ընկերական հանդիպումների համար: Ձեզ մեծ հաճույք է պատճառում բոլորի ուշադրության կենտրոնում գտնվելը, առավել ևս, որ պետք է մեծ ջանքերի թափել՝ շրջապատիի վրա մեծ տպավորություն թողնելու համար: Մեծ է նոր ծանոթության հավանականությունը:

Ձկներ. Օրը լի է հոգսերով, բավական ժամանակ կծախսեք ուրիշների խնդիրները լուծելու վրա: Բոլոր նրանք, ովքեր ծուլանում են որևէ ինքնուրույն բան անել, ձեզ են դիմում: Դուք էլ համբերատար և բարյացկամ լսում եք բոլորի բողոքներն ու գործի անցնում: Իսկ ահա սեփական պլանները այդպես էլ մնում են չիրականացված, ինչը ձեզ առանձնապես չի մտահոգում, քանի որ ձեր գլխում ավելի կարևոր բաներ կան:

ԿԱՐԵՎՈՐ․ հարգելի քաղաքացիներ, այսօր ժամը 05։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները, պատշգամբի դռները

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանությունը»-ը հաղորդագրություն է տարածել, որում шսվում է․

Բնակելի շենքի կառուցում Երևանում

Հուլիսի 1-ին՝ լուսադեմին՝ ժամը 05։00-08։00-ը, ծառերի բուժման նպատակով սրսկիչ մեքենան կանցնի Հանրապետության,

Մելիք Ադամյան, Արամի, Բյուզանդի փողոցներով և խաչքարերի պուրակով:

Անվտանգության կանոնները պահպանելու նպատակով բնակիչներին խնդրվում է նշված ժամերին փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները։

ԿԱՐԵՎՈՐ․ հարգելի քաղաքացիներ, այսօր 23։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները,  պատշգամբի դռները - MedialurԿԱՐԵՎՈՐ․ հարգելի քաղաքացիներ, այսօր 23։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները,  պատշգամբի դռները - Medialur

Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- ասված է հաղորդшգրությունում։

Միայնակ կանանց 5 սխալ

Ընդունված է համարել, որ յուրաքանչյուր կնոջ բնությունից տրված է մայր եւ կին լինելը եւ հնարավոր է, որ նա, ով մենակ է, եւս երազում է այդ մասին: Սակայն ինչ-ինչ հանգամանքների բերումով նրան չի հաջողվում հարաբերություններ կառուցել տղամարդու հետ: Ինչ սխալներ է թույլ տալիս նա:

Աշխատանք միայնակ կանանց սխալների վրա

1. «Ես ո՞ւմ եմ պետք այսպիսին»: Շատերը կարող են ամբողջ կյանքում այդպես էլ չհանդիպել իրենց սիրուն, եթե կարծում են, որ արժանի չեն դրան:

Բոլորն են արժանի սիրո: Դրան հավատալու համար անհրաժեշտ է հնարավորինս հաճախակի ինքն իրեն համոզել. «Ես այնքան գեղեցիկ եմ, սքանչելի, խելացի, բարի, հմայիչ, որ ուղղակի դատապարտված եմ երջանկության»:

2. «Ես միշտ իրավացի եմ»: Սեփական ճշմարտացիության մեջ մշտական համոզվածությունը կարելի է ոչ այլ ինչ կոչել, եթե ոչ հիվանդություն, որից անհրաժեշտ է հնարավորինս արագ բուժվել:

Ստիպված կլինեք սովորել զիջել. առանց դրա, անհնար է լուրջ հարաբերություններ կառուցել: Արժե հիշել մի պարզ բան. հաղթող կարող է դառնալ նույնիսկ նա, ով մի անգամ պարտվել է մարտում: Տվյալ դեպքում հաղթանակը կայանում է նրանում, որ ինչ-որ մեկը լրջորեն կցանկանա ձեզ հետ կապել իր կյանքը:

3. «Անձնագրում կնիքը պարտադիր չէ»: Այո, այսօր ընդունված են քաղաքացիական ամուսնությունները: Բայց համաձայնելով պարզ համակեցության` կինը միանշանակորեն սխալ է թույլ տալիս իր ռազմավարության մեջ: Այդ պատճառով պետք է զգուշանալ` սեփական ընտրյալից լսելով այս արտահայտությունը. «Արի նախ ճանաչենք իրար»: Շատ պատմություններ են հայտնի, երբ տղամարդը, մի կնոջ հետ ապրելով, այդպես էլ չի կարողանում որոշել, թե արդյոք իրենք համատեղելի են: Մի օր նա մեկ այլ կնոջ է հանդիպում եւ մեկ-երկու ամիս անց գնում է գրանցելու ամուսնությունը:

4. «Բոլոր տղամարդիկ սրիկաներ են»: Չի կարելի տղամարդու մեջ անընդհատ թշնամու տեսնել: Իհարկե, արժանի տղամարդիկ փողոցում թափված չեն, բայց դա բոլորովին չի նշանակում, թե բոլորն արդեն վաղուց «զբաղված» են: Արժե շրջվել, կողքերը նայել եւ ամենայն հավանականությամբ անհրաժեշտ մարդը մոտերքում է, պետք է միայն մեկնել ձեռքը:

5. «Նա պետք է միայն իմը լինի»: Սերը պարան չէ: Անթույլատրելի սխալ է գործում այն կինը, որը սիրեցյալին բացառապես իր սեփականությունն է համարում:

Մշտական վերահսկողությունը, չափազանց կասկածամտությունը միշտ վանում են, իսկ տղամարդուն` առաջին հերթին: Նույնիսկ ավելին` նման հարաբերությունը կարող է նրան դավաճանության մղել:

Մի խոսքով, միայնությունից ազատվելու համար պետք է սովորել լսել, տեսնել եւ զգալ: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի հասկանալ սխալները եւ երջանիկ մայր եւ կին դառնալ: