Գերմանական BioNTech դեղագործական ընկերությունը մշակել է հատուկ դեղամիջոց, որը, ըստ գիտնականների նախնական գնահատումների, կարող է շատ օգտակար լինել քաղցկեղով հիվանդների համար: Այս պահին պատվաստանյութը փորձարկումների երկրորդ փուլում է. մեկ կամավոր արդեն իսկ ստացել է փորձարարական դեղանյութը:
Այժմ գիտնականները հետևում են կամավորի օրգանիզմի ցուցանիշներին՝ պարզելու համար, թե ինչ արդյունավետություն կցուցաբերի դեղամիջոցը մելանոմայի դեմ պայքարում: Հատկանշական է, որ հիվանդությունը զարգացման վերջին փուլերից մեկում է, սակայն միևնույն ժամանակ, կամավորը չի հրաժարվելու ավանդական քիմիաթերապիայից, իսկ պատվաստանյութը կիրառվելու է ավանդական բուժմանը զուգահեռ:
Ինչպես նշել են ընկերությունում, այս պատվաստանյութի օգնությամբ իրենք ցանկանում ենք օգտագործել իմունային համակարգի ուժը քաղցկեղի և վարակիչ հիվանդությունների դեմ: BioNTech-ի գիտնականներին արդեն հաջողվել է ցույց տալ մՌՆԹ-պատվաստանյութերի ներուժը COVID-19-ի դեմ պայքարում, իսկ քաղցկեղը ոչ պակաս վտանգավոր է, քան ներկայիս համավարակը: