Չեք կարող պատկերացնել՝ ԱՄՆ արտագաղթելուց հետո որքան է գիրացել Սամվել Գրիգորյանի երգչուհի դուստրը

Երգիչ Սամվել Գրիգորյանի դուստրը՝  երգչուհի Նարե Գրիգորյանը, արդեն տեւական ժամանակ է, ինչ ԱՄՆ է տեղափոխվել: Նա լսարանին հայտնի էր դարձել «Հայաստանի ձայնը» նախագծից: Նշենք, որ Նարեն ամուսնացել եւ որդի է ունեցել: Ի դեպ, Starnews-ի աչքից չի վրիպել, որ Նարեն բավական գիրացել է մայրանալուց հետո, թեպետ մինչ այդ էլ նա աչքի չէր ընկնում նիհար կազմվածքով:

Հավելենք, որ Նարեն բավական ակտիվ է համացանցում: Օրերս Հայրերի միջազգային օրվա առիթով նա հայրիկի եւ ամուսնու լուսանկարներն էր հրապարակել՝ շնորհավորելով նրանց: Նշենք նաեւ, որ Նարեն առանձնակի ջերմությամբ է վերաբերվում հորաքրոջը՝ Արմինե Գրիգորյանին:

«Շնորհավոր ծնունդդ, իմ ամենաթանկ ու աշխարհի ամենաբարի, Հորքուրյոն: Ուզում եմ՝ շաաատ առողջ լինես ու միիիշտ իմ կողքին: Սիրում եմ Քեզ անսահմաաաան»,-մեկ անգամ այսքան ջերմ էր շնորհավորել նրան Նարեն: Ի դեպ, ամերիկաբնակ երգչուհին նաեւ չի թաքցնում իր քաղաքական հայացքները: Վերջերս նա բավական կտրուկ  քննադատությամբ էր հանդես եկել: Գրառումն առանց խմբագրման ներկայացնում ենք ստորեւ:

«Բավական երկար ժամանակ է, որ քաղաքական թեմաներով որևէ գրառում չեմ անում, թեմատիկ հրապարակումներով չեմ կիսվում, որովհետև կարծում եմ, որ ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի: Բայց երբ տեսնում եմ, թե ինչպես է աչքիս առաջ կործանվում երկիրս, որտեղ ծնվել ու մեծացել եմ, որտեղ կրթվել ու դաստիրակվել եմ, որպես ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆՅԱ` բաժանվել է երկու մասի: Առաջ ես ապրում էի այն Երևանում, որտեղ ամեն մարդ իր գործով էր զբաղվում: Բժիշկը`բժիշկ էր, ոստիկանը `ոստիկան, ուսուցիչը` ուսուցիչ:

Ամեն մարդ ուներ իր մասնագիտությունն ու չէր թույլ տալիս իրեն խորանալ քաղաքական հարցերի մեջ: Եթե անկեղծ լինեմ, քաղաքական գործիչներին ոչ անունով, ոչ էլ դեմքով չէի ճանաչում, բացի երկրի նախագահից ու վարչապետից: Այդ ամենն անցյալում է… այն անցյալում, որտեղ նորմալ էր, երբ ամեն մարդ իր գործով էր զբաղվում ու իր քիթը չէր խոթում այնտեղ, որտեղ նա ունակ չէր վիճելու իր գործում մասնագետի հետ: Այն անցյալում, որտեղ սև ու սպիտակ չկար, չարությամբ լվցած անեծքաբերան գեշ ծյոծյաներ չկային, նիկոլի անունը սրբերի դասին պատկանող չգիտես ինչ ծագմամբ «ֆեյքեր» չկային…

Այն անցյալում, որտեղ այսչափ գռեհիկ, չար ու նենգ չէր ամեն ինչ…դեռ չծնված անմեղ երեխայի մահը ցանկանալը աբսուրդի ժանրից էր, աններելի էր, ամոթ էր…
Ինձ զայրացնում է ամենից շատ այն հանգամանքը, որ թույլ ենք տվել գործ տվող кляузникին գա դառնա մեր խեղճ ու կրակ երկրի վարչապետ ու մեր իսկ աչքի առաջ թշնամուն հանձնի մեր պապենական հողերը: Մարդկանց մեջ այնքան ատելություն մտցրեց իրար նկատմամբ, սև ու սպիտակ արեց, որ այսօր հայը հայի դեմ է դուրս եկել: Եկած օրվանից մեռավ նախկիններին սևացնելով, ստախոս անվանելով, այն ինչ ինքն ավելի սև է, ստախոս ու իր թեթև ձեռքով այսօր Արցախի կեսից ավելին վայելում է թուրքը:

Իրեն թույլ տվեց կպնել մեր հավատքին, մեր լեզվին ու գրականությանը, փոխարենը քարոզեց լինել իր պես գործ տվող, չար ու նենգ մարդ (եթե կարելի է նրան մարդ համարել) Պարոն խայտառակության` ամոթ է, վայր դիր զենքերդ:

Ես չունեմ ֆավորիտներ, ում կցանկանայի տեսնել վարչապետի աթոռին, սխալ չհասկանաք, ի սեր Աստծո… Ես երազում եմ տեսնել խաղաղություն իմ ժողովրդի աչքերում, երազում եմ տեսնել հարգանք միմյանց նկատմամբ և միասնություն, որովհետև մեր ուժը մեր միասնության մեջ է , ոչ իրար դեմ դուրս գալու, սև – սպիտակ խաղալու, իրար անիծելու կամ բանբասելու… դա մեր ազգին հարիր չէ»,-գրել էր երգչուհին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *