Ավելի վաղ մենք նաև տեղեկացրել էինք, որ հաղորդավարուհի Մարինա Գրեգը, ով մտերիմ էր Արմինեի հետ, գրել էր, որ նախքան ընկերուհու մահը երազ էր տեսել:
Մարինան նոր գրառմամբ է հանդես եկել: Նա անդրադարձել էր Արմինեի՝ «Քաղցած չէին սպասում»-ում հնչեցրած մտքերից մեկին:
Ստորև ներկայացնում ենք գրառումը՝ առանց խմբագրման.
«Ի՞նչ էիր զգացել, որ մենք չզգացինք, ինչի՞ համար էիր մտածում վերջի մասին. ախր սկիզբը նոր էր դեռ…Ու՞ր էիր շտապում, Ճաղարյան…
Ես հրաժարվում եմ հավատալ տեսածիս. ես կմտածեմ, որ դու ուրիշ երկրում ես՝ մեզ հետ հազար ճամփա անցած վարդագույն ճամպրուկդ ու դու…
Ու ես էլի քեզ թեգ կանեմ՝ վստահ լինելով, որ կտեսնես փոստս ու քո կանաչ ու մանուշակագույն սրտիկները կուղարկես»: