Ո՞ր մթերքն է արագացնում ծերացումը

Շաքարի չափից ավելի օգտագործումն առաջ է բերում օրգանիզմի ավելի արագ ծերացում, հավաստիացնում է բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ-սննդաբան Ելենա Սոլոմատինան։

Ինչպես գրում է «Վեչերնյայա Մոսկվա»-ն, շաքարից ստացված գլյուկոզան վերածվում է ճարպի, որը հետագայում վատացնում է մաշկի վիճակը։ Հենց դրա համար բժիշկը շաքարը համարում է մթերք, որն արագացնում է ծերացման պրոցեսը։

«Ժարպն առաջ է բերում որոշակի շղթայական ռեակցիա։ Այն կուտակվում է բջիջներում, իսկ երբ արդեն չի կարողանում անել դա, միեւնույն է՝ շրջանառում է արյունատար հունով։ Դրանից անոթների պատերը վնասվում են, այնտեղ է շտապում խոլեստերինը։ Այս ամենն առաջ է բերում բորբոքում։ Ի վերջո, վատանում է արյան շրջանառությունը։ Անոթները բարակում են, դառնում արդեն ոչ այնքան առաձգական, մաշկի վիճակը սկսում է կտրուկ վատանալ»,- ասել է Սոլոմատինան։

Նրա խոսքով՝ օրգանիզմում շաքարի բարձր պարունակության պատճառով պակասում է կալիումի, մագնիումի եւ կալցիումի քանակը։ Այս տարրերի ցածր մակարդակը առաջ է բերում մաշկի այտուցվածություն եւ առաձգականության թուլացում, ինչպես նաեւ վատացնում է նրա ընդհանուր վիճակը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *