«Ընտանիքն առաջնային է անկախ ամեն ինչից»․ Գոռ Հակոբյանը՝ կնոջ ու որդիների հետ (ֆոտո)

Դերասան, կատարող Գոռ Հակոբյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է կնոջ՝ Հրուշ Մնոյանի եւ որդիների հետ։ Լուսանկարն արված է Գոռի որդիների մկրտության օրը։

Իր Instagram-ում հրապարակված կադրում ծնողներն ու նրանց երեք որդիները պատկերված են եկեղեցու ֆոնին։ «Ընտանիքն առաջնային է անկախ ամեն ինչից», — հրապարակումն այսպես է մակագրել դերասանը։

Ավելի վաղ NEWS.am STYLE-ը Գոռ Հակոբյանի հետ զրուցել էր հին ու ծանոթ երգին անդրադադառնալու որոշման ու իր նոր կերպարի մասին:

«Գեւի հետ սա իմ առաջին համագործակցությունը չէ, մենք եւս մեկ դուետ ունենք: Առաջարկ, որպես այդպիսին, չի եղել, մենք հաճախ ենք հավաքվում իմ ստուդիայում ու մտածում՝ ինչ նոր բան կարելի է անել: Այս անգամ էլ իրար հետ նստեցինք ու սկսեցի գործիքավորել: Այդ երգը ժամանակին կոնկրետ ես շատ-շատ եմ լսել ու սիրել, պարզվեց՝ Գեւորգն էլ: Միասին որոշեցինք, որ մեր պատանեկան տարիների սիրելի երգը նորից կյանքի կոչենք եւ չսխալվեցինք, որովհետեւ արձագանքները շատ դրական են»,-նշել էր դերասանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *