Երևանում 13-ամյա տղան դանակահարել է 51-ամյա տղամարդուն


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 9-ին Երևանում տեղի ունեցած դանակահարության փաստով: Այդ օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում. «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջային պատի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 51-ամյա Շահեն Ն.-ն է:
Մանրամասները՝ SHAMSHYAN.com-ում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *