Դիետոլոգը թվարկել է այն մթերքները, որոնք կօգնեն պահպանել կազմվածքը 40 տարեկանից հետո

Սննդաբան Քերոլայն Թոմասոնը թվարկել է լավագույն սպիտակուցային մթերքները, որոնք կօգնեն նիհարել 40 տարեկանից հետո։ Նրա խորհուրդները ներկայացնում է «Eat This, Not That!» պարբերականը։

Ըստ Թոմասոնի՝ սպիտակուցն օգնում է երկար ժամանակ քաղց չզգալ: Այն թույլ է տալիս չչարաշահել և խուսափել ավելորդ սնունդ ընդունելուց: Դիետոլոգը խորհուրդ է տալիս սննդակարգում սաղմոն ավելացնել, քանի որ այն հարուստ է սպիտակուցներով և Օմեգա-3 ճարպաթթուներով:

Սննդաբանը նաև խորհուրդ է տալիս օրական առնվազն մեկ ձու ուտել։ Նրա խոսքով՝ այս մթերքը, բացի սպիտակուցից, պարունակում է վիտամին D, խոլին և երկաթ։ Թոմասոնը նաև նշում է, որ սննդակարգում կարելի է ներառել հունական յուգուրտ և վրան ավելացնել հատապտուղներ, գրանոլա և դարչին:

Ի՞նչ զարմանալի փոփոխություններ կկատարվեն օրգանիզմում, եթե սննդաբաժնում կեռաս ներառվի

«Ռոսպոտրեբնադզոր»-ի Պենզայի մարզի փորձագետները նշել են կեռասի օգտակարության եւ այն մասին, թե ինչպես ընտրել պտուղը։ Նրանք պատմել են նաեւ, թե ինչպես է կեռասն ազդում նիհարելու գործընթացի վրա, տեղեկացրել է ProГород պորտալը։

Կեռասը օրգանիզմից դուրս է բերում ավելորդ հեղուկը, նպաստում ճարպի այրմանը, մաքրում է մաշկը, բարելավում հիշողությունն ու անգամ քունը։ Քնելուց առաջ մի քանի հատիկ կեռաս կերեք՝ եւ քնելն ավելի կհեշտանա, խորհուրդ են տվել գերատեսչությունում։

Կեռասը ցածր կալորիականություն ունի. 100 գրամ մթերքը 50-56 կիլոկալորիա է պարունակում։ Դրանում թթուներն ավելի քիչ են, քան նրա մերձավոր «ազգականի»՝ բալի մեջ։ Ուստի, կեռաս, սակայն չափավոր, կարող են ուտել անգամ նրանք, ովքեր տառապում են այրոցով։ Այդ հատապտղի մեջ բավական շատ է С վիտամինը. 100 գրամ կեռասը կբավարարի օրգանիզմի 10 տոկոս օրական պահանջը։ Իսկ նրա հանքային կազմը ասես հատուկ ստեղծված է ձմռանը թուլացած իմունիտետի ամրապնդման համար. կեռասի մեջ կան թե՛ մագնիում, թե՛ մանգան, թե՛ երկաթ, ինչպես նաեւ պղինձ, կալիում եւ կալցիում։ Բժիշկները խորհուրդ են տալիս կեռաս ուտել նրանց, ովքեր արյան որակի բարելավման եւ անեմիան բուժելու կարիք ունեն։

Օգտակար է ոչ միայն պտուղը, այլեւ նաեւ նրա պտղակոթը։ Կեռասի «պոչիկներից» թուրմ են պատրաստում։ Այն ուժեղ միզամուղ հատկություն ունի, օրգանիզմից դուրս է բերում միզուղու անոթների վնասակար նյութերը եւ միզաթթվի աղերը (ուրատները)։ Թուրմն օգտագործում են որպես հոդատապի, այտուցվածության, միզապարկի քարերի, միզաթթվային դիաթեզի եւ հիպերտոնիայի բուժման ժողովրդական միջոց։ Վերցրեք 8-10 հատ կեռաս, մեկ բաժակ ջուր եւ եռացրեք։ Թողեք սառչի եւ օգտագործեք սովորական թեյի նման։

Կեռասի համը կախված է նրա տեսակից եւ պտուղների գույնից։ Բաց գույնի պտուղներն ավելի նուրբ են, դրանց համը մի փոքր ավելի թթու է, դրանք բավականաչափ ջուր են պարունակում եւ հիանալի թարմացնում են։

Մուգ գույնի պտուղներն ավելի հագեցած ու քաղցրահամ են։ Դրանցում պարունակվում է А վիտամինի եւ երկաթի առավելագույն քանակություն։ Վարդագույն կեռասը ռեկորդակիր է С վիտամինի պարունակությամբ։

Բայց եթե ալերգիա ունեք, ավելի լավ է ընտրեք սպիտակ տեսակները, որովհետեւ դրանք ավելի չեզոք են եւ ռեակցիաներ չեն առաջացնում։

Ձեռքերի եւ մատների ի՞նչ վիճակներ կարող են հուշել լուրջ հիվանդությունների մասին

Մեր ձեռքերը կարող են ահազանգել՝ մատնանշելով առողջական լուրջ խնդիրների մասին։ Նրանց արտաքին տեսքը որոշ դեպքերում ցույց է տալիս, որ կարող է լուրջ հիվանդություն լինել։ Eat This, Not That!-ը զրուցել է Մեզոթելիոմայի կենտրոնի բուժեղբայր Շոն Մարչեզեի հետ, որն ուռուցքաբանության ոլորտում կլինիկական փորձարկումների փորձ ունի։

Տագնապեցնող նշաններից մեկը Մարչեզեն համարել է ձեռքերի եւ ոտքերի եղունգների ձեւի փոփոխությունը, դրանց աննորմալ կլոր ձեւը։ Մատի ծայրը կարող է տաք լինել, կարմիր կամ ուռած, իսկ եղունգը՝ ավելի փափուկ կամ թեքվել դեպի ներքեւ՝ կուտիկուլայի մոտ, ավելի սուր անկյան տակ։ Այդ ձեւն ստացած մատները սրտի կամ թոքերի հիվանդության վառ նշան են, որոնք պայմանավորված են թթվածնի ցածր մակարդակով։

Մատների ծակոցները նույնպես տագնապեցնող ահազանգ են։ Դա սովորաբար նշանակում է, որ վնասվել է ձեռքի նյարդը։ Շատ հիվանդություններ կարող են առաջ բերել մատների թմրածություն, ներառյալ դաստակի թունելային ախտանշանը, դիաբետը կամ աուտոիմունային հիվանդությունները, ինչպիսին է ռեւմատոիդ արթրիտը։ Ձեռքերի թմրածությունը հազվադեպ կարող է լինել կաթվածի կամ կենտրոնական նյարդային համակարգի խնդիրների նշան։

Էսենցիալ թրեմորը կարող է կապված լինել որոշակի գեների, սննդի անբավարարության կամ չափից ավելի ծանրաբեռնվածության հետ։ Ցավոք, ձեռքերի թրեմորը կարող է վկայել նյարդերի ավելի լուրջ վնասվածքների մասին, ինչպիսին է Պարկինսոնի հիվանդությունը կամ ցրված սկլերոզը, նշել է Մարչեզեն։

Նա նշել է, որ սպիտակ կամ կապույտ մատները կարող են մատնանշել արյան հոսքի անբավարարության մասին, որը կարող է առաջանալ ցրտի կամ սթրեսի հետ կապված։ Եթե մատները վառ կարմիր են, ուռած կամ ցավում են տաքանալուց հետո, դա կարող է վկայել Ռեյնոյի հիվանդության մասին։ Ռեյնոյի հիվանդությունը կարող է ընթանալ առանց որեւէ այլ հիվանդության, բայց այն կապված է նաեւ որոշակի վիճակների հետ, ինչպիսին են գայլախտը, ռեւմատոիդ արթրիտը, վահանաձեւ գեղձի հիվանդությունները կամ արյան որոշ հիվանդություններ։

Ի՞նչ վտանգավոր հիվանդություններից կարող է պաշտպանել բազուկի հյութը

Կենսաբանական գիտությունների թեկնածու, նուտրիցիոլոգ Ալեքսանդր Միրոշնիկովը «Ռոսիա 1»-ի «Ամենագլխավորի մասին» հաղորդման եթերում ասել է, որ բազուկի հյութը պետք է օգտագործել սրտի եւ անոթների հիվանդությունների կանխարգելման համար։

Մասնագետի խոսքով՝ բազուկի հյութը կարող է պաշտպանել սրտի կաթվածից, քանի որ դրանում պարունակվում են ֆլավոնոիդներ, որոնք նվազեցնում են արյան մեջ «վատ խոլեստերինի» մակարդակը։ Միրոշնիկովը նշել է, որ հենց այդ խոլեստերինն է հիմնականում սրտի եւ անոթների հիվանդությունների գլխավոր պատճառը։

Նուտրիցիոլոգը խորհուրդ է տվել ամենօրյա սննդաբաժնում ներառել այդ ըմպելիքի 250 միլիգրամ՝ պաշտպանվելու համար սիրտ-անոթային հիվանդություններից, մասնավորապես՝ ինֆարկտից եւ ինսուլտից, տեղեկացրել է VSE42.RU-ն։

Դիետոլոգը նշել է նիհարելու համար երեք հիմնական վիտամինները

Բացարձակապես բոլոր վիտամինները կարևոր դեր են խաղում ամբողջ օրգանիզմի բնականոն աշխատանքի ապահովման գործում։ Այնուամենայնիվ, D, B և C վիտամինները մեծ դեր են խաղում նիհարելու հարցում, «Իզվեստիա.ռու»-ին ասել է դիետոլոգ Ելենա Տիխոմիրովան։

«Պատահական չէ, որ վարկանիշը գլխավորում է վիտամին D-ն, քանի որ այն ներգրավված է արական և իգական սեռական հորմոնների սինթեզում, որոնք կարգավորում են մեր օրգանիզմում նյութափոխանակության գործընթացների ինտենսիվությունը: Վիտամին D-ի ցածր մակարդակը կարող է հանգեցնել ակտիվության, տրամադրության և լիբիդոյի նվազման՝ միաժամանակ մեծացնելով ախորժակը: Ինչպես հասկանում եք, դա դժվար թե նպաստի քաշի կորստին»,- պարզաբանել է փորձագետը։

Վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել են B խմբի վիտամինները, որոնք, ըստ սննդաբանի, ճարպերի օքսիդացման ամենակարևոր կատալիզատորներն են, արագացնում են ճարպերի այրման գործընթացը մարզումների ժամանակ, ինչպես նաև վերահսկում են նյարդամկանային և միջնեյրոնային կապերի փոխանցումը։ Միևնույն ժամանակ, B խմբի վիտամինները չեն կուտակվում օրգանիզմում, ուստի դրանք պետք է ընդունել ամեն օր:

Վիտամին C-ն օգտակար է նաև քաշի կորստի համար, որը, ի թիվս այլ բաների, կատարում է օրգանիզմում կոլագենի սինթեզի ֆունկցիան, ինչը նույնպես նպաստում է քաշի կորստին։
«Բացի այդ, այն ամենակարևոր հակաօքսիդանտներից է, որը պաշտպանում է մեր օրգանիզմի բջիջներն ազատ ռադիկալների օքսիդացումից, ինչպես նաև երիտասարդություն և առաձգականություն է հաղորդում մեր օրգանիզմի հյուսվածքներին։ Ինչպես B խմբի վիտամինները, այն պետք է ամեն օր ընդունել»,- ավելացրել է Տիխոմիրովան։

Նշվել են ալկոհոլից կախվածության առաջացման վաղ նշանները

Շատերը կարող են խմել մեկ կամ երկու բաժակ ալկոհոլ, ինչը կարող է կախվածության չվերաճել։ Բայց ոմանք կարող են հակում ունենալ ալկոհոլի հանդեպ եւ չգիտակցել դա, գրել է «МедикФорум»-ը։ https://www.medikforum.ru/

Ալկոհոլիզմի ախտանշանները հաճախ համադրվում են առավել տարածված նշանների հետ.

1․ հիշողության ժամանակավոր կորուստ կամ հիշողության կարճատեւ կորուստ
2․ գրգռվածության նշաններ եւ տրամադրության կտրուկ անկում
3  ալկոհոլի օգտագործման արդարացում, օրինակ՝ որպեսզի թուլանան,                        հաղթահարեն սթրեսը կամ իրենց նորմալ զգան
4․ խմելն այլ պարտականություններից նախընտրելը
5․ մեկուսանալը եւ ընկերներից ու ընտանիքի անդամներից հեռանալը
6․ միայնակ կամ գաղտնի խմելը
7․ զարթխումի զգացողությունը
8․  արտաքինի փոփոխությունը եւ ծանոթների այն խումբը, որոնց հետ                           ժամանակ   եք անցկացնում։

«Գոյություն ունի հարցարան, որը կօգնի գլխի ընկնել ալկոհոլային կախվածության մասին»,- «МедикФорум»-ին ասել է հոգեբույժ Միխայիլ Կաշտանովը։

Մասնագետը թվարկել է այդ հարցերը.

1․ Դուք երբեւէ զգացե՞լ եք, որ պետք է կրճատեք ալկոհոլի օգտագործումը։
2․ Ձեզ զայրացրե՞լ են մարդիկ, որոնք քննադատել են ձեզ հարբեցողության համար։
3․ Երբեւէ վատ կամ մեղավոր զգացե՞լ եք ձեզ խմելու համար։
4․ Երբեւէ խմելն առավոտյան եղե՞լ է ձեր առաջին գործը՝ նյարդերը հանգստացնելու կամ խումարից դուրս գալու համար։

Եթե հաստատական պատասխան եք տվել երկու կամ ավելի հարցերի, «դուք պետք է դիմեք պրոֆեսիոնալ բուժօգնություն ստանալու համար»,- նշել է բժիշկը։

Ալկոհոլի օգտագործումը կրճատելու համար պետք է դիմեք ձեր բժշկին։

Ալկոհոլի երկարատեւ օգտագործումը աննպաստ ներգործություն է ունենում ձեր առողջության վրա, ներառյալ կյանքի համար վտանգավոր բարդությունները։

«Ասելը, թե չեն խմում, այն գլխավոր պատճառն է, որը խանգարում է միլիոնավոր մարդկանց բուժվել ալկոհոլիզմից»,- ասել է հոգեբույժը։

Ի՞նչ անել, եթե թունավորվել եք Սևադա Հակոբյան

Ամառվա շոգ եղանակին սննդային հարուցիչների արագ բազմացման պատճառով նաեւ շատանում են սննդային թունավորման դեպքերը։
‼️ Իրականում այս երեւույթին պետք է մոտենալ մեծ լրջությամբ եւ չուշացնել քայլեր կատարելիս։
Թունավոր սննդի «ծագումնաբանությունը» կարող է շատ բազմազան լինել, որը նաև ռիսկային գործոնը դարձնում է ավելի անկանխատեսելի։
Թունավորման պատճառ կարող է դառնալ ինչպես վայրի պայմաններում աճող սնկերը կամ հատապտուղները, այդպես էլ մեր առօրյա սննդակարգում կիրառվող կերակուրները, որոնք այս կամ այն պատճառով պարունակում են տոկսիկ նյութեր։
Կարելի է թունավորվել անգամ խմելու ջրից, եթե նրանում առկա են վնասակար միկրոօրգանիզմներ։
Եթե նկատում եք թուլություն, սրտխառնոցներ կամ փսխում, ցավեր որովայնի շրջանում ու ինքնազգացողության կտրուկ վատացում եւ որոշ ժամանակ առաջ (🕑 2-4 ժամ առաջ) սնունդ եք օգտկագործել, ապա մեծ է հավանականությունը, որ ձեզ մոտ սննդային թունավորում է։
Սննդային թունավորումները հիմնականում բուժվում են տնային պայմաններում, բայց միայն բժշկի հսկողությամբ և համապատասխան ճիշտ նշանակումների պարագայում։
Հիշեք, որ հետևանքներն արագ կանխելու ու մեղմելու համար կարևոր դեր է խաղում, թե առաջին սիմտոմները նկատելուց հետո որքան արագ կդիմեք բժշկին։
Փսխումների կամ փորլուծության ժամանակ, (որոնք ամենաշատ հանդիպող սիմտոմներից են) ջրազրկումից խուսափելու համար հարկավոր է մեծ քանակի ջուր օգտագործել։
Եթե առկա են որովայնային ուժեղ ցավեր, մարմնի ջերմաստիճանը 39-ից բարձր է, հարկավոր է անհապաղ դիմել բժշկին` առավել խորը հետազոտություն անցնելու և բուժման կուրս նշանակելու համար։
Եղեք չափազանց ուշադիր` օգտագորժվող սննդի հարցում։
Առողջ եղեք 🙂

Ո՞ր սովորությունը կարող է մահացու լինել երիկամների եւ սրտի համար

Երիկամների ազգային հիմնադրամի իրականացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ամեն տարի երիկամների հետ կապված հիվանդություններից ավելի քան 90.000 ամերիկացի է մահանում: Դա ցնցող բացահայտում է, որը գերազանցում է շագանակագեղձի եւ կրծքագեղձի քաղցկեղից մահացության մակարդակը: Մեզանից շատերը կարող են տեղյակ չլինել, որ երիկամներն անբաժանելի դեր են խաղում մեր կյանքում, եւ դրանց առողջությունը պետք է առաջնահերթություն լինի:

Գեները, իհարկե, որոշակի դեր են խաղում, բայց առաջին հերթին մեր առօրյա սովորություններն են` այն, թե ինչ ենք ուտում, քնի ռեժիմը, ակտիվությունը, երիկամների վնասումը կանխելու եւ մեր օրգանիզմն առողջ պահելու բանալին:

Իհարկե, չի կարելի անտեսել նաեւ սրտի առողջությունը, գրում է Vitamin News-ը։

Շատերը չգիտեն, որ առողջության ամենամեծ թշնամիներից մեկն աղն է: Իհարկե, մենք ընդունում ենք, որ աղը համ է հաղորդում մեր կերակուրին, բայց միեւնույն ժամանակ այն ավելացնում է երիկամների ծանրաբեռնվածությունը՝ ստիպելով նրանց դուրս հանել ջուրն օրգանիզմից:

Մեծ քանակությամբ աղն ազդում է արյան շրջանառության վրա, ինչը, ի վերջո, կարող է վտանգել ամբողջ օրգանիզմը: Ուստի ԱՄՆ առողջապահական մարմինները խորհուրդ են տալիս նվազեցնել աղի օրական ընդունումը մինչեւ մեկ թեյի գդալ:

Կարո՞ղ է արդյոք լյարդը կառավարել ուղեղը եւ վարքագիծը

Յեյլի համալսարանից նոր հետազոտությունը, որն անցկացվել է գերմանացի գիտնականների հետ համատեղ, ցույց է տվել, որ լյարդը կարեւոր դեր է խաղում մկների սննդային վարքագծի կարգավորման գործում:

Մի շարք փորձերի միջոցով հետազոտական ​​թիմը հայտնաբերել է այն շղթան, որով ուղեղն ու լյարդը շփվում են միմյանց հետ եւ կառավարում միմյանց։ Այդ զրույցի երկու հիմնական խաղացողներն են բջիջների խումբը, որը հայտնի է որպես ագուտի (AgRP) հետ կապված սպիտակուցի նեյրոններ, որոնք բնակվում են ուղեղի հիպոթալամուսում եւ լյարդի կողմից արտազատվող լիպիդի մի տեսակ, որը կոչվում է լիզոֆոսֆատիդիլխոլին (LPC):

AgRP նեյրոնները, որոնք փոխազդում են գլխուղեղի կեղեւի հետ, անհրաժեշտ են սովի առաջացման համար: Բայց նրանք նաեւ փոխազդում են մարմնի այլ մասերի հետ, ինչպիսիք են լյարդը եւ ենթաստամոքսային գեղձը: Այս նեյրոնները կարեւոր դեր են խաղում մարմնի ճարպային պաշարներից լիպիդների ազատման գործում:

Հետազոտության ընթացքում գիտնականները նկատել են, որ սովից հետո մկների մոտ ավելացել է LPA-ի մակարդակը: LPA մակարդակի բարձրացումն առաջացրել է ուղեղային կեղեւի նեյրոնների ակտիվության բարձրացում, ինչը սովից հետո առաջացրել է ախորժակի աճ: Եվ այս բոլոր ազդեցությունները կախված էին AgRP նեյրոնների գործառույթից։

Ցածր տեստոստերոնի ախտանիշները Սևադա Հակոբյան

Ցածր տեստոստերոնի ախտանիշներն են՝ սեռական մղման նվազում, մկանների զանգվածի կորուստ, թուլություն և տրամադրության, աշխատունակության անկում:
Ինչպես վերականգնել տեստոստերոնը.
Բարելավել քնի հիգիենան.
Տղամարդու օրգանիզմը ավելի շատ տեստոստերոն է սինթեզում, երբ նա քնում է: Արդյունքում, որքան քիչ է նա քնում, այնքան պակաս տեստոստերոն է արտադրում: Երիտասարդ տղամարդկանց շրջանում կատարված ուսումնասիրության արդյունքում հետազոտողները պարզել են, որ քունը 1 շաբաթ կրճատելուց հետո տեստոստերոնի մակարդակը նվազել է 10% -ով:
Գիշերային քունը կարևոր է, 7-9 ժամ:
Կրճատեք կոֆեինի և ալկոհոլի օգտագործումը:
Պարբերաբար մարզվեք:
Կառավարեք սթրեսը:
Քաշի կարգավորում.
Ճարպակալումը կապված է նաև ցածր տեստոստերոնի հետ:
Սովորաբար, տղամարդու որոշ տեստոստերոն վերածվում է մեկ այլ հորմոնի, որը կոչվում է էստրոգեն:
Այս գործընթացը սովորաբար տեղի է ունենում ճարպային բջիջներում: Այսպիսով, ավելորդ քաշ կամ գեր լինելը կարող է մեծացնել էստրոգենի վերածված տեստոստերոնի քանակը և իր հերթին նվազեցնել տեստոստերոնի ընդհանուր մակարդակը:
Քաշը վերահսկողության տակ պահելու համար խորհուրդ է տրվում.
առողջ սնունդ, խուսափեք շաքարավազից և վերամշակված կերակուրներից:
Պարբերաբար մարզվեք և ակտիվ մնացեք:
Տեստոստերոնի արտադրությունը կարող է խաթարվել որոշ դեղամիջոցների և հորմոնների միջոցով: Խուսափեք անաբոլիկ ստերոիդներից և հավելումներից:
Անաբոլիկ ստերոիդները կամ աշխատունակությունը բարձրացնող այլ դեղամիջոցներ կարող են խանգարել տեստոստերոնի արտադրությանը և պետք է խուսափել դրանցից:
Պետք է խուսափել նաև այն հավելումներից, որոնք պնդում են, որ խթանում են տեստոստերոնի մակարդակը: Ցածր տեստոստերոնի ախտանիշներով, սեռական ցանկության նվազմամբ տղամարդկանց համար բժշկին դիմելը շատ կարևոր է:
Մանրակրկիտ ֆիզիկական քննությունը կարող է բացահայտել ցածր տեստոստերոնի այլ հնարավոր պատճառներ, ինչպիսիք են բորբոքումը կամ վարակը սեռական գեղձերում:
Սեքսոլոգիական համալիր բուժումը հնարավորություն է տալիս լիարժեք վերականգնել սեքսուալ ֆունկցիան: