ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր դուք ի վիճակի չեք լինի գործել այնպես, ինչպես ձեզ թելադրում է ձեր սիրտը, իսկ դա նշանակում է, որ ստիպված եք լինելու լսել բանականությանը կամ ձեր սիրելիին:

ՑԼԵՐ

Այսօր սիրելիին դժվար կլինի ինքն իրեն համոզելը այս կամ այն գործողության անհրաժեշտության մեջ: Նա լրացուցիչ խորհրդի կարիք կունենա, որը դուք պետք է տաք նրան:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեզ բավականին դժվար կլինի թաքցնել ինչ-որ բան ձեր սիրելիից: Թե ինչով դա կավարտվի, կախված է միայն ձեզանից:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր թե’ կին-Խեցգետինները, թե’ տղամարդիկ յուրահատուկ շարմով օժտված կլինեն եւ կգրավեն հակառակ սեռի ներկայացուցիչներին:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր սիրելին ձեզ հետ կխոսի ինչ-որ կարեւոր թեմայի մասին, որը դուք չիէք սպասում նրանից:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր սիրելիին հեշտ չի լինի հասկանալ, թե ինչու դուք չեք կարող նրան այնքան ուշադրություն հատկացնել, որքան նա է ցանկանում:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելին կփորձի իր վրա հրավիրել ձեր ուշադրությունը բոլոր հասանելի միջոցներով` վեճերից մինչեւ հաճելի անակնկալներ:

ԿԱՐԻճՆԵՐ

Պատրաստ եղեք կենցաղային մանր, բայց շատ խնդիրներին: Ամենադժվարը կլինի հաղթող դառնալն ու նյարդային պոռթկումները սիրելիի վրա չթափելը:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք զգացմունքների տարափ կզգաք այն մարդու հանդեպ, ում հանդեպ նախկինում նման բան չէիք զգում:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր դուք զարմանքով կպարզեք, որ ձեր սիրելիի սվորությունների մասին սկսել եք մոռանալ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր բարդ իրավիճակ կստեղծվի, ինչի արդյուքնում ձեր սիրելիին դժվար կլինի կառավարել իր զգացմունքները:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ կցանկանա քնել, ինչը դուք կմեկնաբանեք այնպես, ասես նա չի ցանկանում ձեզ հետ շփվել:

Աստղագուշակ՝ հուլիսի 1

Խոյ. Այսօր ձեր հիմնական թշնամին պատվասիրությունն է: Եթե դուք միջոցներ չձեռնարկեք, այն ձեզ կտանի ոչ այնտեղ, որտեղ պետք է: Զգույշ եղեք դաշնակիցներ ընտրելիս: Օրվա երկրորդ կեսին դուք կկարողանաք ոչ միայն պարզաբանումներ մտցնել ինքներս ձեր մեջ, այլև՝ հաստատել հուսալի ու խոր հարաբերություններ շրջապատի հետ:

Ցուլ. Շրջապատի վրա դուք անսովոր տպավորություն եք թողնում և պատահական չէ, որ հայտնվում եք բոլորի ուշադրության կենտրոնում: Հակառակ սեռի ներկայացուցիչները չեն կարող ձեզ ուշադրության կիզակետում չպահել, և դա միշտ չէ, որ ձեզ հաճելի է, քանի որ պատահում են նաև կպչուն մարդիկ: Լավ կլիներ այսօր ինչ որ բան փոխել տանը։

Ցլերն աշխույժ ու հագեցած օր կունենան. օգոստոսի 1-ի աստղագուշակ — Լուրեր Հայաստանից — Թերթ.am

Երկվորյակ. Հատուկ ուշադրություն դարձրեք այն բանի վրա, թե ինչպես է դասավորվում առավոտը, քանի որ դրանից կախված կլինի օրվա հետագա ընթացքը: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են վեճեր և անգամ՝ կոնֆլիկտներ շրջապատի հետ: Օրը կարող է կապված լինել բավական լուրջ և խոր զգացմունքի առաջանալու հետ, որը կշրջի ձեր կյանքը, կստիպի վերանայել գերակայությունները և թիրախները:

Խեցգետին. Այսօր եթե անգամ որևէ դժվարություններ ծագեն էլ, ապա դրանցից ոչ մեկը ձեզ չի մտահոգի: Դուք խիստ ձգողական եք այն մարդկանց համար, ովքեր սփոփանքի և բարոյական աջակցության կարիք ունեն. դուք բոլորի համար բարի խոսքեր կգտնեք: Օրվա երկրորդ կեսը աշխատեք ընտանիքի անդամների հետ:

Առյուծ. Այսօր դուք շատ եք ձգտում բոլորին դուր գալ և ոչ մեկին չնեղացնել: Օրը բարենպաստ է ուղևորությունների, պասիվ հանգստի, ստեղծագործական բնույթի գործերի համար: Օրվա երկրորդ կեսին սպասվում է կենսական ներուժի նվազում: Զգույշ եղեք դեղորայք օգտագործելիս՝ մեծ է ալերգիկ ռեակցիայի և կողմնակի ազդեցությունների հավանականությունը:

Կույս. Դուք աննախանձելի իրավիճակում եք հայտնվել՝ մարդը, ումից ըմբռնում ու աջակցություն էիք սպասում, այսօր միայն հրահանգներ է տալիս և զերծ մնում գովասանքներից: Աստղերը նրանց խորհուրդ են տալիս հնարավորինս հաճախակի հիշել սեփական հաջողությունների և նվաճումների մասին և չամաչել դրանց մասին բարձրաձայնել շրջապատին:

Կշեռք. Որքան էլ որ լավը լինեն ձեր գաղափարներն ու առաջարկները, դուք այսօր չեք ստանում շրջապատի ըմբռնումն ու աջակցությունը: Փորձեք չսահմանափակել ձեր երևակայությունը՝ այն ինչն այսօր անհավանական է թվում, վաղը կիրականանա: Բարենպաստ օր է իմիջը փոխելու և հանդերձարանը թարմացնելու համար: Մի մերժեք ընկերների անսպասելի առաջարկին՝ միգուցե այսօր դուք նոր հոբբի ձեք բերեք:

Կարիճ. Բարենպաստ օր է ազդեցիկ մարդկանց հետ շփումների, և ընդհանուր առմամբ, նոր ծանոթությունների համար: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ ցանկություն կառաջանա զբաղվել գրական գործունեությամբ, կաճի քաղաքականության հանդեպ հետաքրքրությունը: Հնարավոր են չպլանավորած ուղևորություններ, օրը հարմար է իրավիճակը փոխելու և տեղափոխությունների համար:

Աղեղնավոր. Շրջապատին թվում է, որ դուք հաղթահարում եք դժվարությունները հեշտությամբ, լավատեսություն ճառագայթելով և պահպանելով ինքնավստահությունը՝ ինչ էլ որ տեղի ունենա: Դու սիրով օգնում եք դժվարության մեջ հայտնված մարդկանց և որքան ավելի շատ եք դա անում ուրիշների համար, այնքան ավելի աննշան են ձեզ թվում ձեր սեփական խնդիրները:

Այծեղջյուր. Այսօր դուք վառ տպավորությունների, մի ինչ-որ բոլորովին անսովոր ու աչքի ընկնող բանի կարիք ունեք: Այսօր սկսած ծանոթությունները նույնպես անսովոր կլինեն: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր գաղափարների ժամանակն է, որոնց իրականացման համար դուք պատրաստ եք ամբողջովին նվիրվել: Օրվա այս պահը հարմար է ցանկացած տեսակի ձեռնարկումների համար:

Աստղագուշակ հուլիսի 1-ի

Ջրհոս. Օրվա ընթացքում հաջողությունները կսկսեն այն բանից հետո, երբ ձեզ միանան ձեր համախոհները: Օրը հարմար է աշխարհիկ միջոցառումների, երեկույթների, ընկերական հանդիպումների համար: Ձեզ մեծ հաճույք է պատճառում բոլորի ուշադրության կենտրոնում գտնվելը, առավել ևս, որ պետք է մեծ ջանքերի թափել՝ շրջապատիի վրա մեծ տպավորություն թողնելու համար: Մեծ է նոր ծանոթության հավանականությունը:

Ձկներ. Օրը լի է հոգսերով, բավական ժամանակ կծախսեք ուրիշների խնդիրները լուծելու վրա: Բոլոր նրանք, ովքեր ծուլանում են որևէ ինքնուրույն բան անել, ձեզ են դիմում: Դուք էլ համբերատար և բարյացկամ լսում եք բոլորի բողոքներն ու գործի անցնում: Իսկ ահա սեփական պլանները այդպես էլ մնում են չիրականացված, ինչը ձեզ առանձնապես չի մտահոգում, քանի որ ձեր գլխում ավելի կարևոր բաներ կան:

Աստղագուշակ հունիսի 30-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Արժե քննարկել կարևոր հարցերը. այսօր ձեր կարծիքը կլսեն նրանք, ովքեր նախկինում այն արհամարհում էին: Կհարթվեն գործնական հարաբերությունները, որոնք վերջին ժամանակներս լարվել էին: Անցյալում կմնան գործընկերների և ղեկավարության հետ տարաձայնությունները, դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք:

Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Կհաջողվի հանդիպել այն մարդուն, որին վերջին ժամանակներս կարոտում էիք: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, ընդհանուր ծրագրեր էլ կհայտնվեն: Անսպասելի ուղևորությունները վառ տպավորություններ կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Վճռական գործեք: Դուք շատ գործերում հաջողությունների կհասնեք, եթե դատարկ բաների վրա չշեղվեք: Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ եք լսել: Չեն բացառվում աշխատանքի առաջարկները: Որոշ Ցուլեր շատ հեռանկարային ու խոստումնալից նախագծի վրա կենտրոնանալու հնարավորություն կունենան:

Չնայած հոգսեր սովորականից շատ կլինեն, ժամանակ կմնա նաև մտերիմների հետ շփվելու համար: Կարող եք միասին զբաղվել տնային գործերով. այդպես դրանցից ավելի արագ գլուխ կհանեք, միաժամանակ շատ բաների մասին կզրուցեք: Ընդհանուր հոգսերը կմտերմացնեն նրանց, ովքեր նախկինում հաշտ չէին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին առաջ եկած մանր-մունր պատահարների, անհաջող զուգադիպությունների համար չարժե հուզվել: Դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա, շուտով ամեն ինչ կհարթվի: Կուրախացնի հին ծանոթների հետ հանդիպումը: Դուք նրանցից հետաքրքիր ու կարևոր մի բան կիմանաք:

Օրվա երկրորդ կեսը նոր գործեր կբերի, որոնց վրա էլ հաճույքով կկենտրոնանաք: Կարող եք հաջողությամբ ավարտել այն, ինչին նախկինում մեծ ուժեր եք նվիրել: Երեկոն հարմար կլինի ընտանեկան գործերի, մտերիմների հետ հանդիպելու և ընդհանուր ծրագրերը քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր շատ հեշտ կլինի: Դրանից արժե օգտվել վերջին ժամանակներս հանգիստ չտվող հարցերը լուծելու համար: Դուք հեշտությամբ օգնականներ կգտնեք, եթե նրանց կարիքն ունենաք, և նույնիսկ հին թշնամիները ձեզ ավելի լավ կվերաբերվեն: Հավանական են աշխատանքի ու բիզնեսի հետ կապված հետաքրքիր առաջարկներ:

Ինչով էլ զբաղվեք, աշխատեք չշտապել: Խնդիրներից շատերը, որոնցով այսօր պիտի զբաղվեք, սկզբում փոքրիկ մի բան կթվան: Բայց ավելի ուշ պարզ կդառնա, թե իրականում որքան կարևոր են դրանք եղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մի վախեցեք խախտել ստեղծված ավանդույթները, հրաժարվել հին ծրագրից ու նորը մտածել: Օրը հրաշալի գաղափարներ կբերի, կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել դրանց իրագործման հարցում: Նույնիսկ ամենաբարդ ու կարևոր հարցերը կարելի է քննարկել ոչ ֆորմալ միջավայրում: Այդպես ձեզ համար ավելի հեշտ կլինի հին ու նոր ծանոթների հետ լեզու գտնելը:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Ֆինանսների հետ կապված հարցերում լավ է խուսափեք շտապողական որոշումներից: Օրը հազիվ թե հարմար լինի խոշոր գնումների համար, եթե դրանք նախապես չեք ծրագրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Չարժե տրվել պահի հույզերին, առանց մտածելու ինչ-որ բան ասել կամ անել: Կշռադատված որոշումները ճիշտ կլինեն, իսկ ահա տաք գլխով ընդունածների համար ավելի ուշ կզղջաք: Դա հատկապես կարևոր կլինի օրվա առաջին կեսին: Խուսափեք շտապողականությունից ու պրովոկացիաներին մի տրվեք:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունն ավելի նկատելի կլինի: Հնարավոր են հաճելի անակնկալներ, ձեզ համար կարևոր հարցի հետ կապված լավ նորություններ: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության ու մի մարդու հետ հանդիպելու համար, որը յուրահատուկ թանկ է ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հնարամիտ եղեք. հենց դա կօգնի ձեզ կարևոր հարցերի լուծման մեջ: Փորձված մեթոդները հազիվ թե արդյունավետ լինեն, բայց դուք լրիվ նոր բան մտածելու, նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնելու շանս կունենաք: Ձեր գաղափարները դուր կգան նոր ծանոթներին: Չի բացառվում արդյունավետ համագործակցության, ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:

Հնարավոր են փոքրիկ դժվարություններ, թյուրիմացություններ, որոնց պատճառով ցանկացած գործ սպասվածից մեծ ուշադրություն կպահանջի: Բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք: Պարզապես համառ եղեք ու սկսածը կես ճամփին մի թողեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կենտրոնացեք կարևոր գործերի վրա: Այսօր դուք շատ բան կհասցնեք, եթե մանրուքների վրա չշեղվեք: Խուսափեք երկար զրույցներից, մի քննարկեք այն, ինչը դեռ կամ արդեն նշանակություն չունի: Հեշտությամբ կտրվի ուսումը, դուք արագ կկենտրոնանաք նորի վրա, գլուխ կհանեք՝ ինչպես է լավ գործել:

Պատրաստ եղեք անակնկալների, որոնք այսօր շատ կլինեն: Ծրագրերն ամենայն հավանականությամբ ստիպված եք լինելու փոխել, բայց դա ձեզ նույնիսկ կուրախացնի: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև գնումներ ու հաջող գործարքներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաստատակամությունն ու նպատակասլացությունն այսօր յուրահատուկ կարևոր կլինեն: Հենց այդ հատկանիշների շնորհիվ դուք հաջողության կհասնեք նրանում, ինչն ուրիշների մոտ չի ստացվել: Հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց աջակցությունը շատ տեղին կլինի: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն նախկին գործընկերները: Նրանք ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն:

Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու, ինչպես նաև պետկազմակերպություններին դիմելու համար: Խնդիրներ չեն առաջանա փաստաթղթերը ձևակերպելու գործում, դուք շատ բան ավելի արագ կանեք, քան սպասում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աշխատեք ժամանակը զուր չվատնել: Օրվա առաջին կեսը շատ բարենպաստ կլինի, հարմար կլինի տարբեր հարցեր լուծելու համար: Օգտակար կլինի և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը: Ավելի վաղ գործած սխալներն ուղղելու, կորցրածը լրացնելու հնարավորություն կունենաք:

Օրվա երկրորդ կեսը կարող է անսպասելի դժվարություններ ու տհաճ անակնկալներ բերել: Դուք կհաղթահարեք բոլոր փորձությունները, բայց դրա համար պիտի ջանքեր գործադրեք: Կարող է պետք գալ հին ծանոթների օգնությունը: Նրանք հաճույքով ձեռք կմեկնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Վճռական գործեք: Սա ամենահասարակ օրը չի լինելու, բայց խոստումնալից կլինի: Հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտել բարդ գործը, որին արդեն մեծ ուժեր եք նվիրել, ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, ովքեր դրանով նախկինում ընդհանրապես չեն հետաքրքրվել: Նախկինում բացառապես աշխատանքային բնույթ կրող հարաբերությունները ոչ ֆորմալ, համարյա ընկերական կդառնան:

Մտերիմները ձեր օգնության ու աջակցության կարիքը կունենան: Չի բացառվում պետք լինի փոխել ծրագրերը, հետաձգել սեփական գործերը տնային խնդիրների լուծմամբ զբաղվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր առաջ եկած ցանկացած գաղափար ուշադրության արժանի կլինի: Հնարավոր է՝ դրանք շրջապատողներին տարօրինակ կամ չափազանց համարձակ թվան, բայց պետք է վստահեք ոչ թե ուրիշի կարծիքին, այլ սեփական ինտուիցիային: Այսօր ընդունած որոշումները կարևոր կլինեն ձեր կարիերայի զարգացման համար, թույլ կտան դեպի վաղուց դրված նպատակն առաջին քայլն անել:

Շատ Ձկներ կկարողանան գլուխ հանել սեփական զգացմունքներից, կհասկանան, թե ինչն է իրենց համար իսկապես կարևոր, իսկ ինչը՝ արդեն ոչ: Անցյալում կմնան կասկածներն ու տագնապները, լրիվ պարզ կդառնա՝ ինչ է պետք անել հետագայում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր դուք չեք ցանկանա լինել խելացի եւ իմաստուն։ Դուք ավելի շատ կցանկանաք վերադառնալ մանկություն։ Կարեւորը՝ ձեր սիրելի անձնավորությունը սատարի ձեզ այդ հարցում։

ՑԼԵՐ

Այսօրվա երեկոն լավ կլինի անցկացնեք սիրելիի հետ սրճարանում կամ էլ ռեստորանում։ Աշխատեք բոլոր ծախսերը վերցնել ձեզ վրա, քանի որ դուք եք համարվում այս մտքի հեղինակը։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ուշադիր եղեք այն ամենին, ինչ ձեզ ասում է ձեր սիրելին։ Ոչ թե այն պատճառով, որ նա ճիշտ է, այլ, պարզապես, մի օր ձեզ պետք կգան նրա խոսքերը եւ ճիշտ ժամանակին դրանք կմեջբերեք։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին չի կրողանա կառավարել իր զգացունքները եւ շատ բռնկուն կլինի։ Եթե նա կարողանա ստեղծված իրավիճակում զսպել զայրույթը, ուրեմն կարող եք պարզապես օրինակ վերցնել նրանից։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Առյուծներն այսօր հնարավոր է զանգ կամ հաղորդագրություն ստանան նախկին սիրեցյալից։ Փորձեք խուճապի չմատնվել եւ վերահսկել իրավիճակը։ Հակառակ դեպքում ամեն ինչ ձեր դեմ կշրջվի։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելին դժվարությամբ կհասկանա ձեզ։ Նա չի հասկանա, թե ինչ եք դուք ցանկանում ասել այս կամ այն խոսքով։ Փորձեք ամեն ինչ ավելի մատչելի ձեւով բացատրել նրան։

ԿՇԵՌՔՆԵՐ

Ձեր սիրելին կվախենա անել որոշ քայլեր, որոնք ճակատագրական կարող են լինել ձեր հարաբերությունների հետագա ընթացքի համար։ Սակայն որեւէ բան է անհրաժեշտ ձեռնարկել, որպեսզի ձեր հարաբերությունները տեղափոխվեն նոր փուլ։

ԿԱՐԻՃՆԵՐ

Եթե հոգնել եք ընտանեկան միապաղաղությունից, շտապենք ուրախացնել ձեզ։ Դուք այսօր ձեր սիրելիի մեջ նոր դրական կողմեր կբացահայտեք, ինչը թարմություն կբերի ձեր հարաբերություններում։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր առաջ նոր հեռանկարներ կբացվեն։ Դրանք բոլորը վերաբերում են ձեր անձնական կյանքին։ Փորձեք ձեր առջեւ ծագած բոլոր տարբերակներից ընտրել այն մեկը, որը ձեզ երջանկություն կբերի։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր չեք ցանկանա շփվել մարդկանց հետ։ Նույնիսկ ամենամտերիմ մարդկանց ձեզ մոտ չեք թողնի։ Ինչեւէ, ձեր սիրելին մեկ օրով կարող է ձեզանից հանգստանալ։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր փորձեք ձեր սիրելիին համոզել, որ նա լավագույնն է։ Մի վախեցեք անգամ չափազանցությունից։ Ձեզ ցածր ինքնագնահատականով կողակից պետք չէ։

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա իմանալ, թե ինչ եք իրականում կարծում իր մասին եւ ինչ սպասելիքներ ունեք իրենից։ Նա ձեզ ուղիղ հարց չի տա, բայց այլ տարբերակներով կփորձի պարզել իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները։

Ինչո՞ւ է մարդն ինքն իր հետ խոսում

«Ամենակարեւորի մասին» հաղորդաշարի վարող բժիշկ Սերգեյ Ագապկինը պատմել է, թե ինչու են մարդիկ խոսում իրենք իրենց հետ, գրում է «Аргументы и факты»-ն:

Ըստ փորձագետի՝ դրա մի քանի պատճառ կա: Մասնավորապես, ծանր աշխատանքային օրվանից հետո եթե մարդը խոսում է ինքն իր հետ, որպեսզի չմոռանա ինչ-որ պահեր, դա սարսափելի չէ։

«Բայց եթե նա ամբողջ օրը խոսում է ինքն իր հետ, ապա անհրաժեշտ է, որ հոգեբույժը բացառի նրա մոտ հոգեկան հիվանդությունը»,-ասել է բժիշկը:

Կյանքն ավելի վառ դարձնելու 8 միջոց

1. Կյանքում` երգելով

Թող զարթուցիչի կտրուկ զանգի փոխարեն քեզ արթնացնի սիրելի մեղեդին: Լոգասենյակում քեզ գերաստղ պատկերացրու: Օրվա գերազանց սկիզբ է: Եթե հասարակական տրանսպորտով ես աշխատանքի գնում, մի մոռացիր ականջակալները, դրանք օգնում են խուսափել վեճերից: Գրասենյակում միացրու սիրելի հիթերով: Իսկ լիցքաթափող մեղեդիներն ավելի լավ է լսել տուն գնալիս, այսպես ասած` լարված աշխատանքային օրվանից հետո սթրեսը հանելու համար:

2. Որեւէ բույս պահիր

Քո մեջ պատասխանատվության զգացում զարգացնելիս քչից սկսիր: Գեղեցիկ, ոչ քմահաճ սենյակային բույսերը հենց այն են, ինչ պետք է: Մշտապես ծաղկող բեգոնիան ոչ միայն կհիշեցնի շոգ Բրազիլիայի մասին, որտեղից ծագում է, այլեւ հյուրասենյակի կամ գրասենյակի աշխատասեղանի արժանի զարդարանք կդառնա:

3. Գիտելիքը լույս է

Գրանցվիր անգլերենի դասընթացների կամ էլ սկսիր hand-made խմբակ այցելել: Վաղուց երազում ես որեւէ երաժշտական գործիք յուրացնել կամ էլ պարե՞լ սովորել: Ժամանակն է: Երազանքը հեռավոր դարակում պահելով` այն երբեք նպատակի չես վերածի:

4. Հավաքածու ստեղծիր

Մտածիր, թե ինչն է քեզ իրոք դուր գալիս: Գուցե քո մեջ վայրի հիացմունք են առաջացնում կենդանիների ճենապակե ֆիգուրները կամ էլ տարբեր երկրներից նկարազարդված ափսեները: Կարելի է հավաքել նույնիսկ սովորական բազմագույն կոճակներ եւ դրանցից ամբողջական կոլաժներ պատրաստել: Քեզ իսկական կոլեկցիոներ զգա, տանը քո փոքրիկ «Էրմիտաժը» ստեղծիր, որով կհպարտանաս ընկերներիդ առաջ: Շուտով նրանք իրենք կսկսեն քո հավաքածուի համար զվարճալի բաներ նվիրել:

5. Համեղ` ճաշակով

Ուշադրություն դարձրու, թե ինչպես ես սնվում: Սեղանի գեղեցիկ սպասքը ոչ միայն նպաստում է սնունդն ավելի լավ յուրացնելուն, այլեւ կանխարգելում է չափից շատ ուտելը: Գեղեցիկ ափսեներ գնիր, թեյի սպասք, անձեռոցիկի տուփեր, թեյը թրմելու ինքնատիպ տարա, եւ թող սննդի յուրաքանչյուր ընդունումը նրբին ճաշկերույթի վերածվի: Վերջ տուր հեռուստացույցի կամ համակարգչի դիմաց ուտելուն: Սիրելի տեսանյութի դիտումով տարված` դու չես նկատի, թե ինչպես գիշերվան ընդառաջ մի քանի ավելորդ կտոր կուլ կտաս:

6. Հիշողության օրացույց

Օրացույց պահիր: Հավանաբար մանուկ հասակում արդեն ունեցել ես այդպիսին, դրանում գրանցել ես քեզ համար ամենաթանկը: Ինչու այսօր նման ժամանակաչափ չպահես: Դա կարող է լինել սովորական տետր կամ էլեկտրոնային նոթատետր, եւ նույնիսկ քո պահարանի ներքին պատը, որի վրա կարելի է մարկերով գրել: Պատկերացնում ես, թե քո ընտանիքում աղջիկ հետնորդներին ինչ հնություն կփոխանցվի: Ոչ թե ընտանեկան մատանի, ամուսնական քող, այլ հիշողությունների ամբողջ պահարան:

7. Բարեգործությամբ զբաղվիր

Մենք բոլորս ամեն օր կարող ենք ինչ-որ մեկին օգնել, ամբողջ հարցը իրավիճակին վերաբերմունքն է: Կարելի է որդեգրել «ես ոչ մեկին պարտք չեմ» շահավետ դիրքորոշումը, բայց կարելի է նաեւ փոքր քայլ անել կարիքավորների ուղղությամբ: Կերակրիր սոված շանը, անցումում տատիկից ծաղկեփունջ գնիր, արյուն հանձնիր: Հավատա, բարի գործը միշտ վերադառնում է, իսկ այն զգացողությունը, որ երկրի վրա ինչ-որ մեկն իրեն ավելի տաք է զգում, անկրկնելի է:

8. Գույներ ավելացրու

Որքան ավելի վառ են շրջապատող գույները, այնքան ավելի վառ է կյանքը: Ամբողջ իմաստը գունային մանրամասներում է: Փիրուզագույն շարֆ, եղունգների վառ կարմիր լաք, դեղին պայուսակ… Ազատվիր զգեստապահարանում ձանձրալի մոխրագույնից եւ ներքին հարդարման հասարակ դարչնագույնից: Սենյակում սիրելի ծաղիկների լուսանկարներով շրջանակներ կախիր` Մալեւիչի քառակուսու գունագեղ այլընտրանք:

ԱՄՆ-ում հաճախորդը կրակ է բացել սննդի կետում սենդվիչում չափից շատ մայոնեզ լինելու պատճառով

Ամերիկյան Ատլանտա քաղաքում հաճախորդը կրակ է բացել արագ սննդի կետի երկու աշխատակիցների ուղղությամբ, քանի որ իր սենդվիչում չափից շատ էին մայոնեզ լցրել: Գրում է Readovka-ն:

Ողբերգությունը տեղի է ունեցել Subway անունով ռեստորանում: Ինչպես հայտնում են ամերիկյան հեռուստաալիքները, երիտասարդը զենքից գնդակահարել է երկու աշխատակցի, որոնցից մեկը սպանվել է: Սպանվածը եիիտասարդ աղջիկ է եղել: Երկրորդ աշխատակիցը հոսպիտալացվել է, բժիշկները պայքարում են վերջինիս կյանքի համար: Նշվում է նաև, որ աշխատակիցներից մեկի որդին դեպքի պահին դրսում է եղել, ականատես է եղել միջադեպին:

Ոստիկանները ձերբակալել են հրաձիգին։ Արդեն հայտնի է դարձել, որ տղամարդը սրճարանի մշտական հաճախորդներից է եղել: Հատկանշական է, որ նախկինում նրա կողմից ոչ մի ագրեսիա չի նկատվել ։ Թե ինչն է դարձել նման վարքագծի պատճառը` ոստիկանները փորձում են պարզել:

Ավելի վաղ էլ ԱՄՆ-ում զայրացած մեկ այլ այցելու էլ կռիվ է սկսել «McDonald’s» ում, քանի որ պաղպաղակի համը նրան դուր չի եկել:

Աստղագուշակ հունիսի 28-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մի շտապեք ստանձնել կարևոր գործերը: Օրվա առաջին կեսին խառնաշփոթից ու շտապողականությունից խուսափել հազիվ թե ստացվի, հնարավոր են լարված պահեր ու դժվարություններ շփման մեջ: Արժե կենտրոնանալ առօրյա առաջադրանքների լուծման վրա. դրանցից դուք կկարողանաք ինքնուրույն գլուխ հանել:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք, կհասկանաք՝ ինչով զբաղվել հիմա, իսկ ինչն արժե հետաձգել: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես պիտի պահեք ձեզ հին ու նոր ծանոթների հետ: Նախկինում լարված հարաբերությունները նկատելիորեն դեպի լավը կփոխվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Եթե գործնական ոլորտում դրական փոփոխություններ եք ակնկալում, ապա ձեր մասին հիշեցրեք մարդկանց, որոնց հետ նախկինում համագործակցել եք: Օրը հրաշալի կլինի հին կապերը վերականգնելու համար: Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Որոշ Ցուլեր կկարողանան զբաղվել այն աշխատանքային նախագծերով, որոնք հեռանկարային ու խոստումնալից են համարում:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Կասկած չկա, որ ձեզ ճիշտ կհասկանան, ամեն հարցում կաջակցեն: Չի բացառվում՝ նոր ծրագրեր հայտնվեն, որոնց իրագործման հարցում էլ կօգնեն հարազատները կամ ընկերները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ցանկացած կարևոր զրույցի այսօր արժե առանձնահատուկ լուրջ պատրաստվել: Կարևոր չէ՝ խոսքը աշխատանքի, թե անձնական գործերի մասին կլինի: Հույս մի դրեք իմպրովիզներ անելու և արագ անհրաժեշտ բառերը գտնելու ձեր ունակության վրա: Նախապես մտածված փաստարկները ավելի համոզիչ կհնչեն:

Աշխատանքի և բիզնեսի հետ կապված անսովոր գաղափարներ կհայտնվեն: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Երկվորյակներ նվեր կստանան հենց այն, ինչի մասին վաղուց էին երազում: Մտերիմներին ուրախացնելու հնարավորություն կունենաք. բաց մի թողեք այն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ինտուիցիան կհուշի, որ եկել է նոր գործեր ստանձնելու ժամանակը: Եվ այն չի սխալվի: Այսօր ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ շատ բարդ է թվացել: Այն Խեցգետինները, որոնք նոր գործեր կստանձնեն, կհասկանան՝ ինչ է պետք նախաձեռնել հաջողության հասնելու համար:

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Այն հարմար կլինի և՛ գործնական բանակցությունների, և՛ անձնական հանդիպումների համար: Դուք նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա: Ձեր լավագույն հատկանիշները, կարողություններն ու տաղանդներն աննկատ չեն մնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Արժե կենտրոնանալ բարդ հարցերի լուծման վրա: Օգտակար կլինի այն գործերին վերադառնալը, որոնցից գլուխ հանել նախկինում չի ստացվել: Ամենայն հավանականությամբ այսօր ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Դրական միտումների ազդեցությունը հատկապես նկատելի կլինի աշխատանքի մեջ: Դուք նկատելի առաջընթացի կհասնեք, կհարթեք հարաբերությունները գործընկերների և ղեկավարության հետ:

Հետևեք ձեր հուզական վիճակին: Մի տրվեք վատ տրամադրությանը, աշխատեք պահպանել լավատեսությունն ու հաջողության հանդեպ վստահությունը, նույնիսկ եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Իմպրովիզներ անելու և ոտքի վրա որոշումներ ընդունելու ունակությունը ձեզ այսօր անպայման պետք կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կիսվեք ձեր գաղափարներով ու ծրագրերով, առանց կեղծ համեստության պատմեք նրա մասին, ինչի հասցրել եք հասնել: Օրը ձեզ հաճելի ծանոթություններ ու հանդիպումներ է խոստանում մարդկանց հետ, որոնք շուտով ձեր հուսալի համախոհները կդառնան: Բացի այդ, ձեր մտահղացումները կարող են հետաքրքրել ազդեցիկ անձանց: Չի բացառվում՝ մոտ ժամանակներս շատ գրավիչ առաջարկներ ստանաք:

Ամեն անգամ հեշտ չի լինի մտերիմների հետ լեզու գտնելը: Անտեղի կարող են հիշվել հին վիրավորանքները, անցյալի տհաճ իրադարձությունները: Աշխատեք կենտրոնանալ նրա վրա, ինչ տեղի է ունենում հիմա և ոչ մի բան չհետաձգել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատեք խուսափել վեճերից: Օրը հաստատ հարմար չի լինելու ինչ-որ մեկին ձեր ճշմարտացիությունն ապացուցելու կամ ձեզ հետ անհամաձայն մարդկանց տարահամոզելու համար: Նույնիսկ ամենամտերիմների հետ այսօր սովորականից բարդ կլինի: Զգույշ եղեք կատակների հարցում. ինչ-որ մեկին դրանք կարող են վիրավորական թվալ:

Օրը բարենպաստ կլինի ուսման և ինքնուրույն աշխատանքի համար: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ բարդ է թվացել: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ է խոստանում, լուրեր մարդկանցից, որոնց ճակատագրի համար անհանգստանում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Եկել է կարևոր գործերը ստանձնելու ժամանակը: Անհրաժեշտ արդյունքին միանգամից հասնել հազիվ թե ստացվի, բայց դուք ձեր նպատակներից չեք հրաժարվի, նույնիսկ եթե ճանապարհին դժվարություններ առաջանան: Օգնություն կարող են առաջարկել մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ թերագնահատում էին, կհասկանան, թե որքան են սխալվել:

Նախկինում լարված հարաբերությունները այսօր կսկսեն դեպի լավը փոխվել: Դա վերաբերում է և՛ գործնական ոլորտին, և՛ անձնական կյանքին: Դուք կհասկանաք, թե ինչ կա ձեզանից ամբողջությամբ տարբերվող մարդկանց հոգում: Կհաջողվի մտերիմների հետ հանգիստ քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում վեճեր շատ են եղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շտապել չարժե: Ձեզ հանգիստ ու բարենպաստ օր է սպասվում: Դրական միտումների ազդեցությունը հատկապես նկատելի կլինի գործնական ոլորտում: Դուք լավ գլուխ կհանեք և՛ արդեն ծանոթ աշխատանքից, և՛ լրիվ նորից: Շատ Աղեղնավորների այսօր պետք կգա այն, ինչ նրանք ավելի վաղ են սովորել: Հին ծանոթներն ու փորձված համախոհները անպայման օգնության կհասնեն, եթե դժվարություններ առաջանան:

Օրը հարմար կլինի կազմակերպչական և իրավաբանական հարցերը լուծելու, փաստաթղթեր կազմելու, պետկազմակերպություններին դիմելու համար: Շահավետ գործարքներ կնքելու շանս կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Զգույշ եղեք և աշխատեք ոչ մի տեղ չշտապել: Սա բարենպաստ օր է լինելու, սակայն ոտքի վրա ընդունած որոշումները հազիվ թե ճիշտ լինեն: Աշխատեք ավելի շատ ինֆորմացիա հավաքել, գնահատել իրադարձությունների զարգացման բոլոր տարբերակները: Օգտակար կլինի խորհրդի հարցով դիմել այն մարդկանց, որոնց վստահում եք:

Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տնային գործերին: Չի բացառվում՝ կենցաղային խնդիրներ առաջանան, որոնց լուծումը ծախսեր կպահանջի: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի մտերիմների հետ շփվելու համար: Լավ կանցնեն և՛ ընկերական հանդիպումները, և՛ սիրային ժամադրությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Աշխատեք հանգստություն պահպանել անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի օրը: Կարևոր կլինի դատարկ բաների պատճառով չանհանգստանալը, չհուզվելը, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Առավոտյան ծագած շատ խնդիրներ ավելի ուշ իրենք իրենց կլուծվեն:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի գործնական բանակցությունների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց հետ կուզենայիք համագործակցել: Անձնական հարաբերություններն էլ ներդաշնակ կլինեն: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն. դուք ամեն հարցում կզգաք նրանց աջակցությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աստղերը ձեր կողմից կլինեն, և դրանից արժե օգտվել կարևոր գործում հաջողության հասնելու համար: Ժամանակը զուր մի վատնեք, միանգամից ստանձնեք այն, ինչը ձեզ ամենից շատն է հետաքրքրում ու մի շեղվեք մանրուքների վրա: Օգնել ցանկացողներ անպայման կգտնվեն: Դուք կարող եք հույս դնել հին ծանոթների վրա, իսկ ահա նորերի հետ արժե զգոն լինել:

Օրը հարմար կլինի նոր ծանոթությունների համար: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, դուր կգաք նույնիսկ այն մարդկանց, որոնք սովորաբար քննադատորեն են տրամադրված: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը:

Չորս նախանշան, որ ձեր ամուսինը մտովի արդեն ամուսնալուծվել է ձեզ հետ

Նա քննադատում է գրեթե այն ամենը, ինչ դուք անում եք

«Երբ մենք սիրահարված ենք, հեշտությամբ ենք ներում զուգընկերոջը նրա փոքրիկ թերությունները»,- պնդում է բժիշկ Դեբորա Քեմփբելը։ Մենք առանձնապես ուշադրություն չենք դարձնում, որ մեր ընտրյալը մոռացել է գնալուց առաջ լույսն անջատել կամ չի ջրել ծաղիկները, ինչի հետեւանքով դրանք թոշնել են։ Այդ ամենը կենսական մանրուքներ են թվում։ Սակայն ժամանակի ընթացքում սիրահարվածությունն անցնում է՝ տեղը զիջելով խորը եւ ավելի հանգիստ զգացմունքի։ Եվ այստեղ կարեւոր է ժամանակին ուշադրություն դարձնել զուգընկերոջ դժգոհությանը, աշխատել հարթել ծագած վեճը կամ թյուրըմբռնումը։

Ձեզնից մեկուսանալու ձգտումը նորմալ է դառնում

Փոխհարաբերությունների սառելու եւս մեկ նախանշան է մեկուսանալու ցանկությունը։ Դուք սկսում եք ժամանակ առ ժամանակ հասկանալ, որ ձեր եւ ձեր զուգընկերոջ միջեւ պատնեշ է գոյացել։ Նման դեպքերում սովորաբար ձեր հարցերին չեն պատասխանում կամ կարճ եւ կոպիտ պատասխաններ են տալիս։

«Նման իրավիճակ սովորաբար ստեղծվում է վեճի հետեւանքով. մարդն այնքան է զայրանում, որ ինքն իր մեջ պարփակվում է»,- կարծում է ընտանեկան թերապեւտ Լաուրա Հեքը։ Եթե ձեր վեճն ավարտվել է ձեր զուգընկերոջ կտրուկ լռությամբ, մի փոքր՝ շուրջ 20 րոպե, պարզապես հանգստացեք։ Եթե դուք ավելի կայուն իրադրությունում հարցին կառուցողական լուծում չտաք, ապա վաղ թե ուշ մտացածին պատնեշը կառուցելու սովորությունը կարող է հանգեցնել իրական ամուսնալուծության։

Նա նյարդայնանում է, երբ դուք չեք կատարում ձեր պարտականությունները

Եթե դուք արդեն մի քանի անգամ չեք կատարել նրա խնդրանքը, վստահ եղեք, որ նա դժգոհ է (եթե նույնիսկ նա ձեզ այդ մասին չի ասել)։ Սովորաբար նման դեպքերում մարդիկ հասկանում են, որ միակ մարդը, ում վրա կարելի է հույս դնել, հենց իրենք են։

Նրանք կարող են նպատակաուղղված հետեւել ձեր յուրաքանչյուր խոստումը կատարելուն, եւ այդ ընթացքում արդեն սկսում են կտրվել ձեզ կապող բարակ թելերը։ Հարաբերությունները խզելուց խուսափելու միակ միջոցը ձեր պարտականությունները կատարելն է։ Եթե վստահ չեք, որ կարող եք 18։00-ին գալ ընթրիքի, մի խոստացեք՝ խնայելով ե՛ւ ձեր, ե՛ւ ձեր սիրեցյալի նյարդերը։

Դուք դադարել եք միասին զվարճանալ

Երջանիկ հարաբերությունների կարեւոր ցուցիչ է զույգի՝ միասին հաճելի ժամանակ անցկացնելու եւ ծիծաղելու ունակությունը։ Հոգեբան Ալիշիա Քլարքը պնդում է, որ հարաբերությունների սառչելու մասին կարելի է հասկանալ կարճ պատասխաններից եւ երկարատեւ լռությունից։ Սակայն եթե ձեր զուգընկերը ինտրովերտ է, եւ նման վարքագիծը նրա համար նորմալ է, շատ հնարավոր է, որ անհանգստանալու առիթ չկա։ Իսկ եթե ավելի վաղ զուգընկերոջ վարքագիծն այդպիսին չի եղել, ապա պետք է միմյանց ավելի մեծ ուշադրություն հատկացնել։

Ամենալավ միջոցը ծիծաղն է։ Ծիծաղեցրեք միմյանց, որքան կարող եք։ Ծիծաղը թույլ է տալիս քանդել հուզական պատնեշը, եթե նույնիսկ դրա պատճառը փոխադարձ վիրավորանքն ու չլուծված խնդիրներն են։

Կենդանակերպի երեք նշաններ, որոնց սպասվում են երջանկություն և հաջողություն

Խոյը կդառնա ֆորտունայի իրական ֆավորիտը 2022 թվականի հուլիսից։ Նրանք առավելագույն հնարավորություններ և պայմաններ կստանան հարստություն ձեռք բերելու, փոխադարձ սիրո, ընտանիքում ներդաշնակության և ավելի լավ առողջության համար։ Այսպիսով, նրանք կարող են դառնալ բացարձակ երջանիկ։ Այս շրջանն ամենահետաքրքիրն է լինելու։

Ժամանակը լցված կլինի արկածներով, որոնք կբերեն հաջողության և մշտական ​​հետաքրքիր գործունեության։ Այնպես որ, հաջողությունն իր գիրկը կբացի այս Նշանի ներկայացուցիչների առաջ, բայց գլխավորը գործերը չշտապեցնելն ու ճակատագրին թերությունների համար չքննադատելն է, հակառակ դեպքում՝ կվիրավորվի։

Աղեղնավորներին տարվա երկրորդ կեսին շատ զգացմունքային տատանումներ են սպասվում։ Կգա մի շրջան, երբ նրանք կամ ուրախ կլինեն, կամ շփոթված։ Միաժամանակ պետք չէ հուսահատվել։ Փաստն այն է, որ ցանկացած, նույնիսկ աննշան ձախողում կբերի մեծ հաղթանակի։

Այս շրջանը կլինի հակադրությունների, երջանկության և հաղթանակների ժամանակաշրջան։ Այնուամենայնիվ, այս Նշանի ներկայացուցիչները ընտրության առաջ կկանգնեն աշխատանքի, ֆինանսների և անձնական կյանքում: Կարևոր է կենտրոնանալ և ճիշտ քայլ կատարել ճիշտ ուղղությամբ։

Այծեղջյուրները տարվա երկրորդ կեսին կկարողանան կենտրոնանալ նյութական բարեկեցության վրա։ Նրանք նաև կկարողանան աշխատել իրենց հարաբերություններում ներդաշնակություն ստեղծելու վրա։ Նրանք ռոմանտիկ ժամադրություններ ու ճամփորդություններ կունենան։

Այս նշանի ներկայացուցիչները կկարողանան լիարժեք փոխըմբռնում գտնել իրենց զուգընկերոջ հետ, ինչը թույլ կտա նրանց ստեղծել մեկ թիմ, որը հաջողությունների կհասնի ոչ միայն անձնական ոլորտում, այլև ընդհանուր գործերում: Նրանք չպետք է մոռանան նաև իրենց գործընկերների մասին։ Դրա համար կարող եք օգտվել հաճելի նվերներից ու անակնկալներից։ Միայն այդպես կարելի է ի պատասխան ստանալ խնամք և քնքշություն։