Alexander McQueen-ի թանկարաժեք զգեստով․ Ադելը սիրելիի հետ ներկայացել է հարսանիքի (լուսանկարներ)

Երգչուհի Ադելը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում. և եթե մի քանի օր առաջ համացանցի օգտատերերը քննադատում էին Ադելին իր երկրպագուների հանդեպ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի համար, ապա այսօր նրանք քննարկում են երգչուհու և իր սիրելիի՝ սպորտային գործակալ Ռիչ Փոլի բացառիկ լուսանկարը, որը հայտնվել է Instagram-ում։

Անցած շաբաթվա վերջին Ադելը և Ռիչ Փոլը ներկա են եղել մոդել Քեյթ Բոքի և բասկետբոլիստ Քևին Լավի հարսանիքին։ Միջոցառմանը, որը տեղի է ունեցել Նյու Յորքում, երգչուհին ներկայացել է Alexander McQueen-ի 6900 եվրո արժողությամբ զգեստով։ Փոլն ընտրել է դասական սմոքինգ:

Ադելը նախկինում ամուսնացած է եղել ամերիկացի գործարար Սայմոն Քոնեցկիի հետ։ Նախկին ամուսիններն ունեն ինը տարեկան որդի՝ Անջելոն։

Միայնակ կանանց 5 սխալ

Ընդունված է համարել, որ յուրաքանչյուր կնոջ բնությունից տրված է մայր եւ կին լինելը եւ հնարավոր է, որ նա, ով մենակ է, եւս երազում է այդ մասին: Սակայն ինչ-ինչ հանգամանքների բերումով նրան չի հաջողվում հարաբերություններ կառուցել տղամարդու հետ: Ինչ սխալներ է թույլ տալիս նա:

Աշխատանք միայնակ կանանց սխալների վրա

1. «Ես ո՞ւմ եմ պետք այսպիսին»: Շատերը կարող են ամբողջ կյանքում այդպես էլ չհանդիպել իրենց սիրուն, եթե կարծում են, որ արժանի չեն դրան:

Բոլորն են արժանի սիրո: Դրան հավատալու համար անհրաժեշտ է հնարավորինս հաճախակի ինքն իրեն համոզել. «Ես այնքան գեղեցիկ եմ, սքանչելի, խելացի, բարի, հմայիչ, որ ուղղակի դատապարտված եմ երջանկության»:

2. «Ես միշտ իրավացի եմ»: Սեփական ճշմարտացիության մեջ մշտական համոզվածությունը կարելի է ոչ այլ ինչ կոչել, եթե ոչ հիվանդություն, որից անհրաժեշտ է հնարավորինս արագ բուժվել:

Ստիպված կլինեք սովորել զիջել. առանց դրա, անհնար է լուրջ հարաբերություններ կառուցել: Արժե հիշել մի պարզ բան. հաղթող կարող է դառնալ նույնիսկ նա, ով մի անգամ պարտվել է մարտում: Տվյալ դեպքում հաղթանակը կայանում է նրանում, որ ինչ-որ մեկը լրջորեն կցանկանա ձեզ հետ կապել իր կյանքը:

3. «Անձնագրում կնիքը պարտադիր չէ»: Այո, այսօր ընդունված են քաղաքացիական ամուսնությունները: Բայց համաձայնելով պարզ համակեցության` կինը միանշանակորեն սխալ է թույլ տալիս իր ռազմավարության մեջ: Այդ պատճառով պետք է զգուշանալ` սեփական ընտրյալից լսելով այս արտահայտությունը. «Արի նախ ճանաչենք իրար»: Շատ պատմություններ են հայտնի, երբ տղամարդը, մի կնոջ հետ ապրելով, այդպես էլ չի կարողանում որոշել, թե արդյոք իրենք համատեղելի են: Մի օր նա մեկ այլ կնոջ է հանդիպում եւ մեկ-երկու ամիս անց գնում է գրանցելու ամուսնությունը:

4. «Բոլոր տղամարդիկ սրիկաներ են»: Չի կարելի տղամարդու մեջ անընդհատ թշնամու տեսնել: Իհարկե, արժանի տղամարդիկ փողոցում թափված չեն, բայց դա բոլորովին չի նշանակում, թե բոլորն արդեն վաղուց «զբաղված» են: Արժե շրջվել, կողքերը նայել եւ ամենայն հավանականությամբ անհրաժեշտ մարդը մոտերքում է, պետք է միայն մեկնել ձեռքը:

5. «Նա պետք է միայն իմը լինի»: Սերը պարան չէ: Անթույլատրելի սխալ է գործում այն կինը, որը սիրեցյալին բացառապես իր սեփականությունն է համարում:

Մշտական վերահսկողությունը, չափազանց կասկածամտությունը միշտ վանում են, իսկ տղամարդուն` առաջին հերթին: Նույնիսկ ավելին` նման հարաբերությունը կարող է նրան դավաճանության մղել:

Մի խոսքով, միայնությունից ազատվելու համար պետք է սովորել լսել, տեսնել եւ զգալ: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի հասկանալ սխալները եւ երջանիկ մայր եւ կին դառնալ:

50 CENT-ը Երեւանում է (վիդեո)

Աշխարհահռչակ ռեփ երաժիշտ 50 CENT-ը ժամանել է Երեւան: Րոպեներ առաջ նրա օդանավը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Ռեփերն ուներ բավական բարձր տրամադրություն. «Ինչպե՞ս եք»,-հարցրել է նա:

Greenlight Gang Tour-ի շրջանակներում 50 CENT-ը հուլիսի 1-ին 1,5 ժամ շարունակ Հրազդան մարզադաշտում ելույթ կունենա G-Unit բենդի հետ: Համերգի շրջանակում կհնչեն լեգենդար կատարումներ ու դասական հիփ-հոփ հիթեր:

50 CENT-ի համերգին ելույթ կունենա նաեւ հայկական արմատներով ամերիկաբնակ ռեփեր՝ R-Mean-ը, 3.33- ը եւ «Մի քանի հոգի» խումբը:

Երեւանում 50 CENT-ի համերգային ծրագիրը կազմակերպում է «Հայա» փառատոնը:

Մարինկա Խաչատրյանը նոր ֆոտոշարք է հրապարակել

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը սոցցանցերի իր էջերում հրապարակել է լուսանկարներների նոր շարք և հոլովակ: Նոր ֆոտոշարքի հեղինակը լուսանկարիչ Միլեն Մանուկյանն է (Icon)։

Նշենք, որ դերասանուհին հաճախ է արտաքին փոփոխությունների դիմում և վերջերս ինստագրամյան իր էջի սթորի բաժնում պատմել էր, որ հեռացրել է երկար մազերը, բայց կարճ ժամանակահատվածով։

Հավելենք, որ այս շրջանում դերասանուհին եթերային զբաղվածություն չունի

Մեր սիրո պտուղ. Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի շնորհավորանքը՝ որդուն

Դերասան Գրիգոր Դանիելյանը կնոջ՝ Հռիփսիմե Ելինյանի հետ համատեղ ինստագրամյան էջում հրապարակել է որդու՝ Ալբերտոյի լուսանկարը և շնորհավորել նրան ծննդյան օրվա կապակցությամբ։

«Մեր սիրո պտուղ, մեր առաջնեկ, մեր խելացի տղա, ծնունդդ շնորհավոր: Ուզում ենք, որ ապրես խաղաղ երկնքի տակ, ունենաս լուսավոր ապագա, մենք վստահ ենք, որ դու մեծ մարդ ես դառնալու»,- գրել են լուսանկարին կից:

Հավելենք, որ Գրիգորն ու Հռիփսիմեն երկու որդի ունեն՝ Ալբերտոն և Ռոբերտոն։

Ուզում եմ լինել չամուսնացած և առանց երեխանների Մարիաննա. Մարիաննա Վարդանյանը՝ ռեստորան բացելու, ամուսնու հետ հարաբերությունների և խանդի մասին

Գարիկ Պապոյանի կինը՝ Մարիաննա Վարդանյանն ակտիվ զբաղվում է իր միկրոբլոգով և Ինստագրամի իր էջում հարցուպատասխան է կազմակերպել։

Հետևորդները հետաքրքրվել են՝ երբևէ խանդել է Գարիկին՝ Սոնայի հետ հարաբերությունների համար, ինչին նա պատասխանել է՝ ոչ:

Օգտատերերը նաև հետաքրքրվել են, թե ե՞րբ են վիճել ամուսինները: «Չեմ հիշում վերջին անգամ երբ ենք վիճել: Նման հարցերը շատ-շատ են»,- պատասխանել է նա:

Նշենք նաև, որ ընտանիքը բուսակեր է և Մարիաննան իր էջում հաճախ է տեղադրում վեգան բացադրատոմսեր և հարցին` արդյոք ցանկություն ունի ռեստորան բացել պատասխանել է. «Շատ եմ ուզում վեգանների համար ռեստորան բացել»:

Հիշեցնենք, որ զույգն ունի 3 աղջիկ և հետևորդները հետաքրքրվել են, թե լինում են պահեր, երբ ցանկանում է լինել չամուսնացած: «Այո, լինում են: Ինչպես նաև երեխա չունեցած Մարիաննա, բայց դա ակնթարթ է տևում, հետո ուզում եմ գրկել բոլորին ու ասել, որ առանց նրանց չեմ պատկերացնում իմ կյանքը»:

Պլաստիկ վիրաբույժը բացահայտել է 73–ամա Պուգաչովայի գեղեցկության գաղտնիքը

Ռուս պլաստիկ վիրաբույժ Վլադիմիր Պլախոտինը բացահայտել է հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովայի գեղեցկության գաղտնիքը՝ հայտարարելով, որ երգչուհուն հաջողվում է 73 տարեկանում երիտասարդ տեսք ունենալ մի շարք պլաստիկ վիրահատությունների շնորհիվ։

Պլախոտինը գաղտնազերծել է մի շարք վիրահատությունները, որոնք արել է երգչուհին։ Այսպիսով, ըստ նրա՝ Ալլա Պուգաչովան ավելի գրավիչ է դարձել բարձրացնելով պարանոցը, կզակը, շտկելով դեմքի օվալը, այտոսկրերը, շտկելով դեմքի միջին հատվածը և ստորին կոպերը:

Նա նաև նշել է, որ Ալլա Պուգաչովան վերին կոպերի բլեֆարոպլաստիկայի միջոցով բարելավել է իր արտաքինը։

Վլադիմիր Պլախոտինի փոխանցմամբ՝ երգչուհուն հաջողվել է «շատ լավ» նիհարել «աբդոմինապլաստիկա կատարելու» միջոցով։

Թինա Կունակին և Վենսան Կասելը, Վիկտորյա Բեքհեմը և Ջորջինա Ռոդրիգեսը ներկա են եղել Jacquemus-ի ցուցադրությանն՝ ավազի վրա

Երեկ երեկոյան Ֆրանսիայի Առլ քաղաքի ավազի հանքավայրում ցուցադրվել է Jacquemus-ի նոր հավաքածուն, որը ստացել է «Թուղթ» (Le Papier) անվանումը: Նորաձևության շնորհանդեսի հյուրերն էին Թինա Կունակին և Վենսան Կասելը, Վիկտորյա Բեքհեմը, Ջորջինա Ռոդրիգեսը և այլ հայտնիներ։

Դիզայներ Ամինա Մուադդին շոուին ներկայացել էր ֆրանսիացի կատակերգու Ֆարի Լոպեսի ընկերակցությամբ։ Առաջին անգամ նրա հետ հանրության մեջ դիզայները հայտնվել է ապրիլին՝ համացանցային սկանդալից անմիջապես հետո, երբ նրան վերագրեցին Ռիհաննայի ընկերոջ՝ A$AP Rocky-ի հետ հարաբերությունները:

Ավանդաբար, Սիմոն Պորտ Ժաքմյուսն իր շոուի համար ընտրել է տպավորիչ վայր բնության մեջ. այս անգամ Առլում գտնվող սպիտակ ավազի հանքավայրը ծառայում էր որպես բնական տեսարան:

Հետապնդումների պատճառով․ Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը կկանգնի դատարանի առջեւ

Կալիֆոռնիայի դատավորը որոշել է, որ Բրիթնի Սփիրսի նախկին ամուսին Ջեյսոն Ալեքսանդրը պետք է դատարանի առաջ կանգնի հետապնդումների համար: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։

Ջեյսոնը պետք է դատարանում ցուցմունք տա ուրիշի սեփականություն մուտք գործելու, վանդալիզմի եւ վիրավորանքների մեղադրանքների վերաբերյալ: Ջեյսոն Ալեքսանդրի փաստաբանն արդեն փաստաթղթեր է ներկայացրել՝ նշելով, որ իր պաշտպանյալն անմեղ է:

Այժմ Ալեքսանդրը, որը 2004 թվականին ընդամենը երեք օր է ամուսնացած եղել Սփիրսի հետ, փորձել է գաղտնի կերպով ներկա գտնվել երգչուհու եւ Սեմ Ասգարիի հարսանիքին։ Նա դանակով ապօրինի մուտք է գործել տոնակատարության անցկացման վայր, սակայն նրան արագորեն բերման են ենթարկել անվտանգության ծառայությունը։