Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը չեղարկել է այսօր նախատեսված երգի պրեմիերան և հայտնել պատճառը

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը չեղարկել է այսօր նախատեսված երգի պրեմիերան։ Այս մասին երգչուհին հայտնել է ինստագրամի իր էջում։«Որոշեցի չեղարկել այսօրվա պրեմիերան։ Երգիս գործիքավորումն ունի որոշակի շտկումների կարիք, որից հետո միայն վերջնական իմ սրտով կլինի այն։
Այս պրոյեկտի վրա աշխատել եմ 1 տարուց ավելի ու այն չափազանց կարևոր է ինձ համար։ Այդ պատճառով պրեմիերան կանեմ այն ժամանակ, երբ լիարժեք կլինի աշխատանքս ու արժանի կլինի ներկայացնելու ձեր ուշադրությանը։ Կփորձեմ երկար չսպասեցնել»,- գրել է երգչուհին։

Նշենք, որ ավելի վաղ ինստագրամյան իր էջում Լիլիթ Հովհհանիսյանը տեղադրել էր տեսահոլովակի անոնսը՝ կից նշելով, որ տեսահոլովակի պրեմիերան սպասվում է հուլիսի 1-ին՝ ժամը 13․00-ին։

50 Cent-ն արդեն Երևանում է

50 Cent-ն արդեն Հայաստանում է։Այս մասին հայտնում է «ՀԱՅԱ» փառատոնի ֆեյսբուքյան էջը։ Քիչ առաջ նրա օդանավը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Համաշխարհային աստղը վաղը «Հրազդան» ստադիոնում կհանդիպի հայ հանդիսատեսի հետ։ Սա ամերիկացի ռեփ երգիչ, երաժշտական պրոդյուսեր, բիզնեսմեն և կինոդերասան 50Cent֊ի առաջին այցն է Հայաստան։

Նշվել են ամենաօգտակար սովորություններն ուղեղի համար

Շատ ենք լսում սրտի, աղիների եւ ընդհանուր առողջության մասին հոգալու կարեւորության վերաբերյալ, բայց մի ոլորտ հաճախ դուրս է մնում մեր ուշադրությունից, եւ դա ուղեղի առողջությունն է։ Մասնագետները Eat This, Not That!-ին նշել են այն սովորությունների մասին, որոնք առավել օգտակար են ուղեղի համար։

Ինչպես նշել են նյարդաբանները, այժմ մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, երբ բազմաթիվ սթրեսներ են առաջացնում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ սթրեսային վիճակների հաղթահարումը եւ հոգեկան առողջության պահպանումը բարելավում են նեյրոպլաստիկությունը, իսկ սթրեսը նվազեցնում է այն։

Ուղեղի համար ամենաօգտակար սովորություններից մեկը, մասնագետների կարծիքով, քունն է։ Քնի թե՛ քանակը, թե՛ որակը վճռական նշանակություն ունեն ուղեղի առողջության համար։ Վատորակ քունը կապված է բազմաթիվ նյարդաբանական հիվանդությունների հետ, ինչպիսին են կաթվածը, կոգնիտիվ ծերացումը, դեմենցիան, Պարկինսոնի հիվանդությունը, նախազգուշացնում են մասնագետները։

Կարեւոր սովորություն է նաեւ սոցիալական ակտիվությունը, որը կարող է պաշտպանություն ապահովել ծերունական թուլամտությունից։ Հանրային գործունեությանը մասնակցությունը կարող է նվազեցնել դեմենցիայի առաջացման վտանգը՝ շնորհիվ մտավոր խթանման, ինչը հատկապես կարեւոր է կյանքի ուշ փուլերում։

Ուղեղի համար կարեւոր սովորությունների ցուցակում մասնագետները ներառել են նաեւ ամենօրյա քայլքը։ Ուղեղի տեսակետից քայլքը անասելի օգտակար է։ Բազմակի հետազոտությունները ցույց են տվել ուղեղում արյան հոսքի, պլաստիկության մարկերների եւ կոգնիտիվ ֆունկցիաների բարելավում, եւ այս ամենը՝ ամենօրյա քայլքի շնորհիվ։

Ինչպես նշել են փորձագետները, ուղեղը ամբողջ կյանքի ընթացքում սովորելու եւ նոր բան քաղելու արտասովոր ունակություն ունի։ Լինեն դրանք քրոսվորդները, նոր դեղատոմսը, նոր սպորտաձեւը, թե տեսախաղերը. գլխավորը նորությունն է։ Նեյրոպլաստիկությունը ենթադրում է ինչ-որ նոր ու անսովոր բանի ապրումակցում, ուստի ամենօրյա սովորականությունն այնքան էլ օգտակար չէ, նոր բան է անհրաժեշտ։

Բժիշկների խոսքով՝ առողջ սնվելը նվազեցնում է կաթվածի կամ ցերեբրովասկուլյար հիվանդությունների վտանգը։ Միջերկրածովյան դիետան, որպես կանոն, հարուստ է օմեգա-3-ով, թթուներով եւ չհագեցած ճարպերով, որոնք կապված են Ալցհեյմերի հիվանդության հետ առնչություն ունեցող բետա-ամիլոիդի (սպիտակուց) ավելի ցածր մակարդակի հետ, նշել են մասնագետները։

Ռուսաստանում կորոնшվիրուսшյին բոլոր սшհմшնшփшկումները հանվել են

Ռուսաստանում հանել են կորոնшվիրուսшյին վшրшկի տարածման հետ կապված՝ ավելի վաղ մտցված սահմանա փա կումները, տեղեկացրել է «Аргументы и факты»-ին՝ հղում կատարելով «Ռոսպոտրեբնադզոր»-ին։

«Համ աճարակային պրոցեսի շարունակվող ինտենսիվ նվազման հետ կապված՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ը դադ արեցնում է ավելի վաղ մտցված սահման ափակումների գործողությունը»,- նշվել է գերատեսչության հաղորդագրությունում։

Խոսքը դիմակներ կրելու ռեժիմի, գիշերային ժամերին հանրային սննդի կետերի աշխատանքի ա րգելքի եւ մի շարք այլ սա հմանափակումների հանման մասին է։

Հաղորդագրությունում նշվել է, որ կոր ոնավիրուսի հետ կապված իրավիճակի վա տացման դեպքում սահ մանափակիչ միջոցների գործողությունը կարող է վերականգնվել։ «Ռոսպոտրեբնադզոր»ի տվյալներով՝ հուլիսի 1-ի դրությամբ աշխարհում արդեն գրանցվել է COVID-19-ի 546 956 347 դեպք։ Վերջին մեկ օրում գրանցվել է 1 063 546 վարակված։ Կորոնավիրուսի բացահայտված դեպքերի թվով (230 257 400) առաջատարը եվրոպական շրջանն է, աճի թվով (444 647)՝ ամերիկյանը։

COVID-19-ի տարածման հետ կապված՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ը հակ ահամ աճարակային եւ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում։ Երկիր մտնող բոլոր սահմանակետերում (անբարենպաստ շրջաններում) երկակի վերահսկողություն է իրականացվել։ 2019թ. վերջից այդ կերպ լրացուցիչ զննվել է 52 546 321 մարդ, որոնցից 2 125-ը վարակիչ հիվանդությունների նշաններ է ունեցել։

Նախօրեին՝ հունիսի 30-ին, կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը տեղեկացրել է երկրում մեկ օրում COVID-19-ով 3 106 վարակվածի հայտնաբերման մասին։ Հոսպիտալացման կարիք է ունեցել 1 195-ը, ինչը 10,4 տոկոսով քիչ է, քան մեկ օր առաջ։

«Անչափ գեղեցիկ»․ Արմինկայի նոր հրապարակումը Դիլիջանից

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ներկայացել է սպորտային ու բնական կերպարում։

«Ինստագրամ» սոցիալական հարթակում տեղադրված կադրում երգչուհին կերպարանք է ընդունել բնության գրկում։ Նա բաց երանգի սպորտային հագուստ է կրում։ Արմինկայի մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ «Էս գեղեցկությունը», — հրապարակումը կարճ մակագրել է երգչուհին, իսկ հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել նրան․ «Անչափ գեղեցիկ»։

 

«Բնությունն իմ տարերքն է»․ Աիդա Կարապետյան (ֆոտո)

Դերասանուհի, պարուհի Աիդա Կարապետյանը, որը հանրությանը հայտնի է դարձել «Սարի աղջիկ» հեռուստասերիալում կերտած գլխավոր դերով, նոր լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում տեղադրված նոր կադրերում երիտասարդ դերասանուհին ներկայացել է հմայիչ կերպարում։ Նա կրում է բաց երանգի բլուզ։ Աիդայի մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ «Բնությունն իմ տարերքն է։ Ինձ գեղեցիկ վայրեր առաջարկեք Հայաստանում…», — հրապարակմանը կից մեկնաբանություններում իր հետեւորդներին է դիմել դերասանուհին։

 

Դիետոլոգը թվարկել է այն մթերքները, որոնք կօգնեն պահպանել կազմվածքը 40 տարեկանից հետո

Սննդաբան Քերոլայն Թոմասոնը թվարկել է լավագույն սպիտակուցային մթերքները, որոնք կօգնեն նիհարել 40 տարեկանից հետո։ Նրա խորհուրդները ներկայացնում է «Eat This, Not That!» պարբերականը։

Ըստ Թոմասոնի՝ սպիտակուցն օգնում է երկար ժամանակ քաղց չզգալ: Այն թույլ է տալիս չչարաշահել և խուսափել ավելորդ սնունդ ընդունելուց: Դիետոլոգը խորհուրդ է տալիս սննդակարգում սաղմոն ավելացնել, քանի որ այն հարուստ է սպիտակուցներով և Օմեգա-3 ճարպաթթուներով:

Սննդաբանը նաև խորհուրդ է տալիս օրական առնվազն մեկ ձու ուտել։ Նրա խոսքով՝ այս մթերքը, բացի սպիտակուցից, պարունակում է վիտամին D, խոլին և երկաթ։ Թոմասոնը նաև նշում է, որ սննդակարգում կարելի է ներառել հունական յուգուրտ և վրան ավելացնել հատապտուղներ, գրանոլա և դարչին:

Արաքսյա Մելիքյանն ու Անդրանիկ Զաքարյանը մկրտել են երեխաներին (լուսանկարներ)

Դերասան-ամուսիններ Անդրանիկ Զաքարյանը և Արաքսյա Մելիքյանն օրեր առաջ կազմակերպել են իրենց երեխաների մկրտության արարողությունը: Այս մասին գրում է BRAVO.am-ը։

«Երեխաներն արդեն մի քանի տարի է՝ ցանկանում էին մկրտվել, հաղորդումներից մեկի ժամանակ անգամ անկեղծացան, եւ զվարճալի տեսանյութ ստացվեց։ Մենք էլ զբաղվածության պատճառով անընդհատ հետաձգում էինք, մի տեսակ լուրջ չէինք վերաբերվում, համավարակի ժամանակ էլ բազմամարդ հավաքներն արգելվեցին: Հետո կեսկատակ ասում էինք՝ դե երրորդին էլ ունենանք, նոր: Ձգձգվեց այնքան, մինչեւ դանակը հասավ ոսկորին: Կանգում էին մեր դիմաց ու ասում՝ «Էս ամի՞ս էլ մեզ չեք կնքելու»: Եվ քանի որ մենք երբեք էլ ազատ օրեր չենք ունենալու, եւ Փառք Աստծո, որոշեցինք «խցկվել» ազատ ժամերի մեջ։ Ու եղավ այն, ինչ պիտի լիներ»,- պատմել է Արաքսյան:

Զույգի որդին 14 տարեկան է, աղջիկը՝ 9 տարեկան: Դերասանուհու խոսքով՝ երեխաների կնքահայրն ամուսնու 40 տարվա ընկերն է՝ Հայկը Բալայանը, որը նաեւ իրենց ամուսնության քավորն է։

«Առիթը նշել ենք մեծ շուքով, ինչպես ցանկանում էին երեխաներս: Երբ սրահը լեփ-լեցուն էր ի սրտե քեֆ անող ու շնորհավորանքներ հեղեղող հյուրերով, երեխաներս հուզված ասացին՝ «Էսքան մարդ մե՞զ համար են եկել»: Կարծում եմ՝ մկրտությունը, ինչին նրանք այդքան ձգտում էին, այդ առիթով հավաքույթները ստացվեցին բարձր մակարդակով», – ասել է դերասանուհին:

Արաքսյայի խոսքով՝ մկրտությունը երեխաների գիտակցված որոշումն էր. «Ստացան Անանիա եւ Աննա անունները: Վերջինը նաեւ իմ վաղամեռիկ մոր անունն է: Իրենք իսկապես ձգտում էին կրելու սուրբ մյուռոնը»:

Alexander McQueen-ի թանկարաժեք զգեստով․ Ադելը սիրելիի հետ ներկայացել է հարսանիքի (լուսանկարներ)

Երգչուհի Ադելը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում. և եթե մի քանի օր առաջ համացանցի օգտատերերը քննադատում էին Ադելին իր երկրպագուների հանդեպ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի համար, ապա այսօր նրանք քննարկում են երգչուհու և իր սիրելիի՝ սպորտային գործակալ Ռիչ Փոլի բացառիկ լուսանկարը, որը հայտնվել է Instagram-ում։

Անցած շաբաթվա վերջին Ադելը և Ռիչ Փոլը ներկա են եղել մոդել Քեյթ Բոքի և բասկետբոլիստ Քևին Լավի հարսանիքին։ Միջոցառմանը, որը տեղի է ունեցել Նյու Յորքում, երգչուհին ներկայացել է Alexander McQueen-ի 6900 եվրո արժողությամբ զգեստով։ Փոլն ընտրել է դասական սմոքինգ:

Ադելը նախկինում ամուսնացած է եղել ամերիկացի գործարար Սայմոն Քոնեցկիի հետ։ Նախկին ամուսիններն ունեն ինը տարեկան որդի՝ Անջելոն։

Հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից. Արմեն Գևորգյան

2021 թվականից հանդիսանալով ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ՝ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվել իմ աշխատանքին, ներդրել եմ իմ փորձն ու գիտելիքը, մշտապես փորձել եմ հանձնաժողովում ապահովել արդյունավետ աշխատանքային մթնոլորտ։ Դա արել եմ` հատկապես կարևորելով եվրասիական զարգացման` մեր պետության հեռանկարը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:

«Քաղաքական իրադարձությունները երկրում, սակայն, բերեցին մի կետի, որ ես հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Այսօրվա իրավիճակը թելադրում է քաղաքական, հանրային և մարդկային էթիկայի հստակ կանոններ, որոնք ես չեմ կարող անտեսել, և որոնք ինձ թույլ չեն տալիս շարունակել պաշտոնավարել որպես հանձնաժողովի նախագահ։ Նման որոշումները նաև լավագույն առիթ կարող են հանդիսանալ` վերաիմաստավորելու և գնահատելու ձեռք բերած քաղաքական փորձը և նոր գիտելիքները, խթան կարող են դառնալ նաև իմ անձնական ապագայի տեսլականի ձևավորման համար, ինչպես դա եղավ 2014 և 2018 թվականներին` բարձր պետական պաշտոններից հեռանալուց հետո:

Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ շարունակելու եմ աշխատանքը և ստանձնած պարտավորությունների իրականացումը բոլոր այն միջազգային հարթակներում և կառույցներում, որոնք կարևոր են մեր պետության համար»,-նշել է նա: